Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբում «10» համարի մարզաշապիկով խաղալու մասին:
«Իհարկե, ես դրանից ճնշում եմ զգում, բայց փորձում եմ պայքարել դրա դեմ: Ես աշխատում եմ այնպես անել, որ դա չազդի իմ խաղի վրա: Ամենակարևորը, որ թիմը հաղթի»,- ակումբի մամուլի ծառայությունը մեջբերում է Սպերցյանի խոսքը:
Սպերցյանը նախորդ մրցաշրջանում կրում էր 74 համարի մարզաշապիկը։

