Միհրան Հարությունյանը հերթական փառահեղ հաղթանակն է տոնել խառը մենամարտերում
ՍպորտՕգոստոսի 20-ին, ԱՄՆ Լոս - Անջելես քաղաքում կայացած UpNexFighting ընկերության երեկոյի ժամանակ, Օլիմպիական փոխչեմպիոն, հբւնահռոմեական ոճի ըմբշամարտիկ, ինչպես նաև խառը մենամարտերում / MMA / հանդես եկող պրոֆեսիոնալ մարզիկ ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆԸ, մրցել է ԱՄՆ - ն ներկայացնող «Տարզան» մականունով, 40-ամյա Դևիդ Դուգլասի հետ և փառահեղ հաղթանակ տոնել վաղաժամ, տեխնիկական նոկաուտի ենթարկել մրցակցին, հենց մենամարտի առաջին ռաունդում։ Դևիդ Դուգլասը, խառը մենամարտերում անցկացրել է 20 մենամարտ և տարել 10 հաղթանակ, 10 պարտություն, իսկ մեր հայազգի մարզիկ Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում անցկացրել է 7 մենամարտ, տոնել 6 հաղթանակ, կրել 1 պարտություն։ Հաղթանակից հետո, Միհրանը ասել է.
«Շնորհակալություն Աստծուն ամեն օրվա համար։ Շնորհակալություն իմ մարզիչներին և ընտանիքիս, ինձ աջակցողներին։ Շնորհակալ եմ նաև Դուգլասին և նրան հաջողություն եմ մաղթում իր ապագայում»։ Այս գարնանը, Միհրանը պայմանագիր էր կնքել Ամերիկյան UpNexFighting ընկերության հետ ու արդեն երկրորդ մենամարտն է անցկացնում օվկիանոսից այն կողմ ԱՄՆ ֊ում։ Միհրանի նախորդ մենամարտը տեղի է ունեցել մայիսի 21֊ին, որտեղ Օլիմպիական փոխչեմպիոնը երրորդ ռաունդում հաղթել էր ամերիկացի Արթուրո Էրնանդեսին։
Հովհաննես Սարգսյան

