Մխիթարյանը կմասնակցի միլանյան դերբիին
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը ամենայն հավանականությամբ շարք կվերադառնա սեպտեմբերի 3-ին կայանալիք միլանյան դերբիի ժամանակ, հայտնում է Tuttosport-ը:
Հայ ֆուտբոլիստը օգոստոսի 22-ին թիմի հետ մարզվել է խաղադաշտում, թեեւ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ, բայց միլանյան ակումբի բժշկական շտաբը չի ուզում ռիսկի դիմել ու փորձում է խուսափել նախկին վնասվածքի կրկնությունից։
«Միլան» - «Ինտեր» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին:

