MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ չեմպիոն Էդգար Սողոմոնյանը ժամանեց Հայաստան
ՏեսանյութերMMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ չեմպիոն, հայազգի ԷԴԳԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ժամանեց Հայաստան: Մարզիկը ARM fighting ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հրավերով սեպտեմբերի 18-ին մասնակցելու է ակադեմիայի բացման արարողությանը, որտեղ լինելու է պատվավոր հյուրը:
Ի դեպ, նշենք, որ նրան մարտահրավեր էր նետել իր հակառակորդը, ում մեր մարզիկը 15 վայրկյանում ռեկորդային հաղթանակով նակաուտի ենթարկեց: Ընդ որում՝ նույն այդ հակառակորդը ադրբեջանցու ընկերն էր, ում փոխարեն հենց ինքը՝ Մաթյու Ֆոլկները, Էդգար Սողոմոնյանի հետ մենամարտել է: Սակայն մարտից առաջ, երբ պետք է ժամանեին Հայաստան եւ մենամարտը տեղի ունենար ՀՀ-ում նա հրաժարվեց մենամարտել մեր մարզիկի հետ եւ Էդգար Սողոմոնյանը MMA (ECF) վարկածով ճանաչվեց բացառիկ չեմպիոն:



