Թուրքական փողերով ու արևմտյան քարոզչական տեխնոլոգիաներով իրականացված իշխանազավթման նպատակը հայկական պետականության կործանումն է. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
Իշխանությունը զավթած (և դրանց աջակցող) բարոյազուրկ հանցախմբերը, հերիք չէ Արցախը հանձնել են թշնամուն իսկ Հայաստանը հանել վաճառքի, մի հատ էլ ընդդիմությանը փորձում են հեգնել, թե որ գաք իշխանության, Արցախն ե՞ք հետ բերելու, թե՞ Հայաստանը եք անվտանգ դարձնելու...
Դատվելու ենթակա արարածների լկտիությունը ցույց է տալիս մեկ փաստ. թուրքական փողերով ու արևմտյան քարոզչական տեխնոլոգիաներով իրականացված իշխանազավթման նպատակը հայկական պետականության կործանումն է:
Սրբություն և դաստիարակություն չունեցող գիշատիչների պես հոշոտում են քաղաքական դաշտը` փորձելով դարձնել այն իրենց պես անառակ և անպատկառ:
Գրանտ ստանալ, լափել ու ծախվել օտարներին:
Ահա սրանց հավատամքը:
Լիբերալիզմի կեղծ դրսևորումները չարիք են դարձել Հայաստան պետության համար: Հակամարդկային քարոզչական աղբը վխտում է հրապարակային տիրույթում` պաշտոնական ու ոչ պաշտոնական ռեսուրսներով: Ստորությունը, դավաճանությունը, էգոիզմը, ուրացումը, տգիտությունը, թմրամոլությունը, փողամոլությունը, լափելն ու զվարճանալը դարձնում են առօրյա և շատ սովորական մի բան:
Հարգանքը, սերը, վեհանձնությունը, հոգատարությունը, պատասխանատվությունը, նվիրումը, պայքարը, միտքը` վերածում են ծաղրի ու անպետքության: Ի վերջո, հետևողականորեն փորձում են ջնջել մարդկային առաքինությունները:
Լիբերալիզմը տարբեր դրսևորումներ ունի` նույնիսկ դրական կողմեր: Սակայն սորոսածինների իշխանությունը ծառայեցվում է համատարած գարշահոտություն սերմանելուն: Որպեսզի հայն այլևս ոտքի կանգնելու հնարավորություն չունենա: Ապրի ստորացվածության ու անճարության զգացումով, անինքնավստահի և մուրացիկի հոգեբանությամբ:
Սրա՞նք էին ասում հպարտ քաղաքացի: Իսկ ո՞րն է հպարտ քաղաքացին:
Դավաճանե՞լ ես Հայրենիքիդ, սկզբունքդ` ոչինչ, ՔՊ-ն քեզ կընդունի: Հեռացե՞լ ես քրիստոնեական հավատքից` ոչինչ, ՔՊ-ն հենց անաստվածների հավաքատեղին է: Ուրացե՞լ ես ազգայինդ` ոչինչ, ՔՊ-ն քեզ պես սրիկաների կարիքը շատ ունի: Ձախողե՞լ ես համազգային գործը` ոչինչ, ՔՊ-ն քեզ կպահի ու պաշտոն կտա:
Իսկ ո՞րն է սրանց կրեդոն` անհայրենի՞քը:
Այո´: Անհայրենիքների ոհմակ, որոնք մեկ օր անգամ պետության բարօրության համար ոչինչ չեն արել: Դրա համար էլ չունեն կենսագրություն և չունեն անցյալ. քաղաքական իմաստով ոչինչ են: Նրանք ատում և վախենում են «նախկինից-անցյալից», որովհետև նախկինում իրենք ոչինչ են եղել: Նրանք ոչինչ են լինելու նաև ապագայում:
Միայն ասֆալտ, որովհետև դա ամենաէժան ու ամենահեշտ «հեղինակությունն» է: Ասֆալտներ, որը փռել են մեր բոլորի փողերով ու նաև ադրբեջանա-թուրքական փոխադրումների համար: Ասֆալտ, որից նաև մեծ փողեր են փախցրել:
Ուրիշ ի՞նչ են արել, գուցե ասե՞ք...
Արդարությու՞ն, ազատությու՞ն, խաղաղությու՞ն... Ու՞մ համար, թու՞րքի, թե՞ շեղված փոքրամասնությունների կամ անհայտ աղբյուրներից սնվող սեկտաների:
Որ ի՞նչ անեն, պաշտպանված և զարգացող Հայաստա՞ն կառուցեն, թե՞ քանդեն պետությունը:
Ազգային միտքը, ազգային հերոսներին ու նրանց ձեռքբերումները չհարգող, փոխարենը` ԼԳԲՏ ու սեկտանտներ առաջ տանող «իշխանությունները» երբեք չեն կարող խաղաղություն, արդարություն և ազատություն բերել...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում