Օբամեյանգը «Չելսիի» ֆուտբոլի՞ստ
ՍպորտԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելուն, հաղորդում է CBS Sport-ը։ Անգլիական ակումբը 33-ամյա գաբոնցի հարձակվողի տրանսֆերի համար կվճարի 18 միլիոն ֆունտ ստերլինգ։
Օգոստոսի 25-ին Օբամեյանգին նկատել են Բարսելոնայի օդանավակայանում։
Օբամեյանգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Անցած մրցաշրջանում նա իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 13 գոլ։

