«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել, մեղադրանք է առաջադրվել 10 մարդու

Քրեական

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2022թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ, պարզվել մեխանիզմը, հանցավոր շղթայում ներգրավված 10 անձի՝ թմրամիջոցներն իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման հիշյալ դեպքերը փոխկապակցված են և դրանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 8 քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

«Նախաքննության ընթացքում կատարված խուզարկություններով ընդհանուր առմամբ առգրավվել են 41 գրամ քաշով «Մարիխուանա», 3.5 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, թվով 170 հատ տարբեր չափերի կանեփի բույսեր, ինչպես նաև` թմրամիջոցներն օգտագործելու համար նախատեսված պրեկուրսորներ: Հայտնաբերված զանգվածներով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվել են», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նշված 10 անձանց մեղադրանք է ներկայացվել: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան