Զախարյանը Ռուսաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, իր դիրքում` լավագույնը. Կոբելև
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևը անդրադարձել է Արսեն Զախարյանի «Չելսի» հնարավոր տեղափոխության թեմային.
«Արսենի տեղափոխությունը «Չե՞լսի»։ Այստեղ ասելու ոչինչ չկա։ Երբ պաշտոնական հայտարարություն կլինի, որ Զախարյանը տեղափոխվում է «Չելսի»՝ այդ ժամանակ կքննարկենք։
Այս պահին նա Ռուսաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է։ Իր դիրքում, անկասկած, լավագույններից մեկն է»,- Կոբելևի խոսքն է մեջբերում РИА Новости Спорт-ը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է ռուսաստանցի ֆուտբոլիստի ծառայություններով ու մի քանի օր ժամանակ ունի գործարքն իրականացնելու համար։

