Գրավել նրա սիրտը հենց առաջին հանդիպումից

Ախ կանայք

Որպեսզի տղամարդը սիրահարվի, պարտադիր չէ, որ կինն ունենա իդեալական կազմվածք ու աներևակայելի հմայք: Ամեն ինչ շատ ավելի հեշտ է. բավական է նրան ներշնչել, որ լավագույն կինն ես աշխարհում:

Երբ ծանոթանում եք տղամարդու հետ, մի շրջապատեք Ձեզ անլուծելի հանելուկայնությամբ ու անմատչելիությամբ: Շատ կանայք կարծում են՝ հենց այդպես է պետք, բայց իրականում այդքան շատ հանելուկներ լուծելը տղամարդու համար բարդ է: Հակառակը, փորձեք ներկայացնել ձեզ, բայց' չափավոր:

Ժպտացեք, հարցրեք նրա մասին և ուշադիր լսեք պատասխանները. արական սեռը սիրում է, երբ իրեն լսում են: Առաջին ժամադրության ամենապարզ կանոններից է՝ թույլ տվեք, որ նա ձեզնից շատ արտահայտվի: Հաճախ կանայք առաջին ժամադրության ժամանակ անվերջ պատմում են իրենց անցյալի, նախկին ընկերոջ, խնդիրների ու ուրախ պահերի մասին: Բայց դա սխալ պահվածք է:

Աշխատեք հնարավորինս ցույց տալ, որ դուք լավ զրուցակից եք ու, որ ամենակարևորն է, կարողանում եք լսել: Իհարկե, պետք չէ ընկնել նաև մյուս ծայրահեղության մեջ, այն է' համաձայնել նրա հետ ամեն ինչում ու բոլոր հարցերում կիսել նրա կարծիքը. մի մոռացեք ձեր եսը, ձեր տեսակետը ևս կարևոր է:

Ժպտացեք: Ժպիտը ոչ միայն ավելի է գեղեցկացնում ցանկացած կնոջ, այլև ստեղծում է լավ մթնոլորտ: Ավելի հաճախ ժպտալով՝ Դուք նրան ցույց կտաք, որ իր հետ երջանիկ եք, ու նա իրեն ավելի հարմարավետ կզգա Ձեր ներկայությամբ:

Մի վախեցեք ցույց տալ, որ նա իրոք հետաքրքրում է Ձեզ: Սիրախաղը բնավ էլ չի խանգարի. երբեմն ծիծաղեք, աննկատ հպվեք նրան, որսացեք հայացքը:

Մի թաքցրեք, որ հետաքրքրված եք նրանով, բայց և մի մոռացեք ցույց տալ, որ նա դեռ պետք է գրավի ձեզ, թեպետ, դուք դեմ չեք լինի, որ մի օր դա նրան հաջողվի...

Աղբյուր' LADYNEWS.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում