Ինչու է հակաՀայաստանը հիսթերիկ քարոզ սանձազերծել «նախկինների» դեմ

Վերլուծություն

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը տարակուսում է. «Էս ինչքա՜ն է էժանացել քաղաքականությունը, որ Նիկոլը կարողանում է մի շիշ արաղով Էդգար Ղազարյանի դեմ վարկաբեկում պատվիրի»:

Խոսքը բացարձակ քաղաքական և մարդկային զրո, «ալկաշ ակբար» Սուրեն Սուրենյանցին Հ1–ի եթեր բերելու մասին: Այդ ողորմելին հայտնի է նրանով, որ պարբերաբար ծեծ էր ուտում` ռեստորաններում ուտել–խմելու և հաշիվը փակելու փոխարեն «թռնելու» համար, նաև բանտ է նստել խարդախության համար, սակայն Սերժ Սարգսյանին հղած նամակ–աղաչանքով ազատվել է: Ի դեպ, նա վայրահաչել է ոչ միայն Էդգար Ղազարյանի, այլև Սերժ Սարգսյանի դեմ, ձևանալով «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» ընդդիմադիր...

Եթե խունտան քարոզչության և վարկաբեկման համար ներգրավում է անգամ լրիվ «դուրս գրված» քաղաքական թափոններին, ապա ուրեմն կապիտուլյանտներին անհրաժեշտ է ռեսուրսների գերլարում: Ընդ որում` ռեսուրսների, որոնք ֆորմալ առումով ՔՊ չեն: Եվ Նիկոլին ոչ այնքան պետք է, որ իրեն սիրեն, որքան` որ ատեն նախկիններին: Այդ նպատակով մոբիլիզացվել են ոչ միայն «դիվան» և օղու շիշ քշող «փորձագետները», այլև սոցցանցերի ամբողջ կեղծ ընդդիմադիր ռեսուրսը: Ու որ հատկապես կենտրոնացել են Սերժ Սարգսյանի և ՀՀԿ–ի վրա, նշանակում է, որ իրական ընդդիմության հենց այդ սեգմենտից են սպասում մահացու վտանգ իրենց խայտառակ իշխանավարմանը:

Սակայն բացի «նախկինների» դեմ թույն շնչելուց և արտաշնչելուց, շատ ինտենսիվ առաջ են տանում այն գիծը, որ Նիկոլին քվե տվողները մեղավոր չեն, ընդ որում` իբր նույնիսկ 2021–ին Նիկոլ ընտրածները հանցակից չեն հրեշավոր դավաճանությանը: Ինչպես արձանագրում է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը. «Պահ պահ պահ, հիմա էլ որոշ ընդդիմադիր ներկայացող քաղաքական դալտոնիկներ սկսել են Նիկոլին ընտրողներին պաշտպանել: Չէ, սրանց պես աներես, ավելի ճիշտ երկերեսանի գոյություն չունի: Մեկ հայհոյում են էդ մարդկանց, մեկ էլ պաշտպանում: 

Ասում են, թե բա մինչև չհասկանանք ինչի՞ մարդիկ դուրս եկան փողոց 2018-ին, ապա ոչ մի բան էլ չի փոխվելու»: 

Հատկապես 2018–ի մերժողներին արդարացնելու ջանքերը Տ. Վարդանյանը բացատրում է այսպես. «2018-ին` մինչև ապրիլի 16-ը, Նիկոլը չէր կարողանում 3000+1 մարդ ներգրավել, բայց մեկ էլ հոպ ու սկսվեց` ջուր բաժանելը, պիցցա բաժանելը: Արտաքին գերտերությունները իրենց տեղի ՀԿ-ների ներկայացուցիչներին ու գուբերնիստներին հրահանգեցին դուրս գալ փողոց. կար կոնսենսուս` մերժել Սերժ Սարգսյանին: Մերժում էին, որովհետև Նախագահն ատամ ցույց տվեց, իսկ տարածաշրջանում չէր կարող լինել ամեն ինչ այնպես, ինչպես, որ հիմա է: Սերժն էր խանգարում, որովհետև իր պատկերացումներն այլ էին Հայաստանի ու Արցախի ապագայի հետ կապված: 

Էլի մեր գրպանը գցելով ձեր մեղքերը, հարգելի «ընդդիմություն», դուք ստիպում եք, որպեսզի մենք անուն առ անուն սկսենք խոսել: Հավատացեք, ձեր ու ձեր առաջնորդների քաղաքական սև էջերը, մենք կմաքրագրենք ձեր դեմքին»: Այսինքն` երիտասարդ քաղաքական գործիչը տեսնում է միտում` ՀՀ Երրորդ նախագահի թիմը վարկաբեկելու և 2018–ի «մերժիզմի» պատեհապաշտ շահառուներին և ագենտուրային կրկին առաջին պլան բերելու: ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի գնահատմամբ. «Խելացի ժողովուրդները, սխալների համար հեռացնում են իշխանություններին` նրանց փոխարինելով ավելի պրոֆեսիոնալ, ավելի բանիմաց, ավելի փորձառու և ավելի պատասխանատու քաղաքական ուժերով: Ի սկզբանե հայերի մեծամասնությունը շատ լավ տեսնում ու հասկանում էր, որ պրոֆեսիոնալներին փոխարինել են դավաճաններն ու դիլետանտները: Բայց անտարբերությունը, անձնական նեղ խնդիրները, նախանձն ու չուզողությունը շատերին ստիպում էր պաշտպանել թուրքերի թավշյա դրածոներին և չընդունել, որ հեռացված «նախկին» իշխանությունները ազգային-պետական հարցերում ճիշտ էին:

Հայաստանում խոշոր եղջերավոր ու մանր կճղակավոր կենդանիները միայն չեն գիտակցել, թե ինչպիսի ողբերգություն է տեղի ունեցել 2018թ. ապրիլ-մայիսից սկսած և շարունակում են նիկոլին պաշտպանել»:

Սակայն բացի շահամոլության, անձնական բարդույթների և «աբիժնիկության» վրա խաղալու փորձից, էլ ի՞նչն է դրդում ջանք չխնայել արդարացնելու, անմեղ հանելու այն կոնտինգենտին, որի մեջ կան հարյուր հազարավոր պետականաքանդներ և դավաճանության ակնհայտ հանցակիցներ: Բանն այն է, որ և՛ առօրյա կյանքում, և՛ սոցիալական ցանցերում թափ է հավաքում այդ ազգադավ կոնտինգենտին սոցիալապես մեկուսացնելու, իզգոյ դարձնելու տենդենցը: Սրանք թեև շատ են, սակայն չեն կարող ռեալ իրենց կուք և փրկիչ Նիկոլին, քանի դեռ կա հանրային այդ տեսանելի և շատ անգամ` անտեսանելի ճնշումը, որը հղի է ցասման պոռթկումներով: Եվ գերխնդիր է դրված` ամեն կերպ թուլացնել այդ ճնշումը, որպեսզի ժեխը «դուխովանա» և չվախենա ի ցույց դնել հայ չլինելու իր ընտրությունը և նեցուկ կանգնել «վոժդին»:

Իսկ իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, զարհուրելի է: Քաղաքական ընդամենը երկու օրակարգ է մնացել` վերականգնում և վրեժ, մնացայալը պատրանք է: Ընդ որում` զրո պոպուլիզմով, պոպուլիզմն այլևս կապիտուլյանտների օրակարգը սպասարկելու հոմանիշ է: Նաև` «երրորդ ուժի» մասին ցանկացած պատրանք շատ վտանգավոր է: Ու քանզի բանականությունը չկորցրած ցանկացած քաղաքի այժմ շատ լավ հասկանում է, թե 2018–ի «մերժիզմով» ինչ է կորցրել, ապա ավելի ու ավելի պահանջարկված է դառնում հակապոպուլիստ, ականջահաճո խոստումներ չտվող Սերժ Սարգսյանի թիմը: Ու հենց դրա համար հատկապես այդ թիմին են փորձում վարկաբեկել, «մերժիստներին» էլ ձերբազատել մեղքի զգացումից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում