Լևոն Արոնյանը բոլոր պարտիաներն ավարտեց ոչ-ոքի
ՍպորտԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Saint Louis Rapid & Blitz ամենամյա մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) արագ խաղի երեք պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի։ 3-6-րդ տուրերում հայ գրոսմայստերի մրցակիցներն էին ամերիկացիներ Սեմ Շենքլանդը, Ջեֆրի Սյոն և Ֆաբիանո Կարուանան։
Արոնյանը 5 միավորով կիսում է 8-9-րդ տեղերն ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Վերջին տեղում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն է՝ 3 միավոր։

