«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հրաժեշտի սեքսը չի փրկում հարաբերությունները

Առողջապահական

Ինչո՞ւ է ցանկություն առաջանում բաժանվելուց առաջ դա անել (առնվազն) ևս մեկ անգամ։

Եթե սիրում եք ռոմանտիկ կատակերգություններ, ապա մեկ անգամ չէ, որ տեսել եք. երբ զույգը համաձայնում է բաժանվել, վերջում սեքսը շատ թեժ է ստացվում։ Սիրային հարաբերության ավարտը նշելու համար սիրով զբաղվելու գաղափարն այնքան էլ ռացիոնալ չէ, բայց դրանից այն պակաս գայթակղիչ չի դառնում։

Ինչ խոսք, բաժանումի սեքսը կարող է խառնաշփոթ առաջացնել հոգում: Օրինակ, եթե դուք եք լքել նրան, «հրաժեշտի» բուռն սեքսը կարող է հույս ներշնչել, որ կվերանայեք բաժանման որոշումը, այն դեպքում, երբ նման միտք անգամ չեք ունեցել: «Հրաժեշտի սեքսը չի փրկում հարաբերությունները, - ասում է Նյու Յորքում բնակվող սեքս-թերապևտ Հոլլի Ռիչմոնդը:- Նույնիսկ, եթե դա տեղի ունենա, ձեր պատմությունը կերկարաձգվի առավելագույնը մի քանի շաբաթ»:

Ուրեմն, ինչո՞ւ են բաժանվող զույգերը ձգտում սիրով զբաղվել, և արդյո՞ք սա լավ գաղափար է:

ԻՆՉՈՒ՞ Է ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ՀՐԱԺԵՇՏԻ ՍԵՔՍՈՎ

Հրաժեշտի սեքսը բոլորի համար տարբեր բան է նշանակում, բայց, սկզբունքորեն, այն բացատրվում է հիմնական բնազդի երկու ռոմանտիկ հիմքերով: «Կարծես դուք տոնում եք բոլոր այն լավ բաները, որոնք ապրել եք միասին լինելու ընթացքում», - բացատրում է դոկտոր Ռիչմոնդը: Բաժանումները, հազվադեպ բացառություններով, տեղի են ունենում ոչ թե սեռական, այլ էմոցիոնալ պատճառներով, իսկ հրաժեշտի մտերմությունը տորթի վրա խարույկ է, որը շեղում է ապրված անախորժություններից և բացասական պահերից:

Եթե երկու զուգընկերներն էլ հասկանում են, թե ինչու այլևս չեն կարող միասին լինել և համաձայնել են հեռանալ (օրինակ՝ տեղափոխվում են տարբեր քաղաքներ կամ մեկը ցանկանում է երեխա ունենալ, իսկ մյուսը՝ ոչ), հրաժեշտի սեքսը նշանակում է միայն կապ՝ վերջին անգամ։ Մերձեցումը լրացնում է փաստի ճանաչումը. «Այո, ես գիտեմ, որ դա չի ստացվի, բայց ես իսկապես սիրում եմ քեզ»:

Մյուս կողմից, եթե զուգընկերը չի ցանկանում, որ հարաբերություններն ավարտվեն՝ ինտիմ շփման միջոցով նա, հնարավոր է, ցանկանում է ասել. «Տես, մեզ մոտ ինչ լավ է ստացվում։ Համոզվա՞ծ ես, որ չես փոշմանի»։ Եվ զարմանալի չէ, որ նման մոտեցումը հանգեցնում է զգայական շփոթության։

Ի՞ՆՉ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՈՒՂԱԿՑՈՒՄ ՆՄԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ

Եթե ձեր ընկերը ցանկանում է փրկել հարաբերությունները, երբ դուք պատրաստ եք «հաջողություն» ասել, հրաժեշտի սեքսը կերկարացնի նրա զգացմունքային թռիչքը՝ մտահոգություններին ավելացնելով մի շարք անհարկի հարցեր, ասենք. «Սա ի՞նչ տեղի ունեցավ»:

Իհարկե, սեքսը հաճելի է, և դուք, ինչ խոսք, երջանիկ կլինեք այդ ընթացքում ու նույնիսկ դրանից հետո, բայց ոչ երկար: Երբ հագնվեք ու հեռանաք, հավանաբար, ավելի շփոթված կլինեք, քան մինչ այդ։ Հնարավոր է նաև ամաչեք, եթե դուք եք եղել բաժանման նախաձեռնողը, կամ, ընդհակառակը, կարող է զգացողություն առաջանալ, որ ձեզ օգտագործել են։ Երկուսն էլ, անշուշտ, կավելացնեն մտահոգությունները:

ԱՐԺԵ՞ ԶԲԱՂՎԵԼ «ՀՐԱԺԵՇՏԻ» ՍԻՐՈՎ

Դոկտոր Ռիչմոնդի խոսքերով, այն բաժանումների պարագայում, որոնք ավարտվում են փոխըմբռնմամբ, «ինտիմ հարաբերությունները կարող են սիրավեպի գեղեցիկ և տրամաբանական ավարտ լինել»: Այն դեպքում, երբ երկու զուգընկերները համաձայնության են եկել (չափազանց լավ է հնչում ճշմարիտ լինելու համար, բայց դա իսկապես տեղի է ունենում), կանաչ լույս է վառվում հրաժեշտի սիրո համար. նման ներդաշնակությունը սեքսը չի կարող փչացնել:

Այնուամենայնիվ, մերձեցումը «Ես ուզում եմ քեզ վերադարձնել» ոճով պետք է չեղյալ համարել առանց սկսելու: Բաժանումի գիտակցումը ժամանակ է պահանջում, իսկ բաժանման ցավը խեղդելու մտերմիկ փորձը միայն կխորացնի սրտի վերքերը: Իրականում ձեզ լավ կզգաք ոչ թե նախկինի հետ սեքսով զբաղվելով, այլ այն ժամանակ, երբ որոշեք հետևում թողնել հարաբերությունները և առաջ գնալ: Շարունակելով ցանկանալ այն, ինչը չկա, դուք չեք կարողանա ցանկանալ որևէ այլ բան (կամ մեկին): Եթե դուք չեք ցանկանում խրվել երկար բաժանման գործընթացում, սերավեպը հասցրեք վերջնական մի հանգրվանի և անցեք հաջորդ փուլ՝ սկսեք նոր էջ:

Աղբյուր` LADYNEWS.am

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան