Սպերցյանը` Արսեն Զախարյանի «Չելսի» հնարավոր տրանսֆերի մասին
Սպորտ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը խոսել է «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին.
«Ուրախ կլինեմ, եթե Զախարյանը տեղափոխվի «Չելսի»: Նման շանս կյանքում մեկ անգամ է տրվում»-, Սպերցյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
Ըստ Սպերցյանի 19 տարեկանում Ռուսաստանից հեռանալ պետք է թե ոչ, դժվար է միանշանակ ասել, ընթացքը տարբեր կարող է լինել։ Հայ ֆուտբոլիստը անդրադառնալով հարցին թե արդյոք կցանկանար լինել Զախարյանի փոխարեն, նշել է, որ հիմա ռուսական թիմում է, խփում է գոլեր և առաջիկայում դեռ շատ խաղեր կան, իսկ թե ինչ կլինի ապագայում` կտեսնենք։

