«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ո՞ր մթերքներն են օգնում վերականգնել մաշկի հարթությունը

Առողջապահական

Ծովային հանգստից, բնության մեջ ճամփորդությունից հետո մաշկը ջրազրկվում է, ծերանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Սննդաբան Անտոն Բրայկինը RT-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե որ մթերքներն են օգնում բարելավել մաշկի վիճակը`նշելով, որ մաշկի հարթության համար պատասխանատու է կոլագենը։

«Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ներթափանցելով մաշկի խորքերը, ակտիվացնում է այն քայքայող ֆերմենտների արտադրությունը: Կոլագենի սինթեզի համար օրգանիզմին անհրաժեշտ են կենդանական ծագման սննդամթերքի սպիտակուցներ, C եւ D վիտամիններ, ինչպես նաեւ մագնեզիում, կալցիում, երկաթ, ցինկ եւ պղինձ։ Որպեսզի այդ նյութերը մտնեն օրգանիզմ, պետք է սնվել բազմազան ու ռացիոնալ»,- ընդգծել է բժիշկ-փորձագետը։

Բացի այդ, նրա խոսքով, կոլագենը կարեւոր է ոսկորների եւ ջլերի, ատամների, ինչպես նաեւ արյան անոթների առողջության համար եւ հավելել, որ վիտամին D-ով հարուստ են ձողաձկան լյարդը, սաղմոնը, թունայի պահածոները, հավի ձուն։

Վիտամին C-ն կամ ասկորբինաթթուն մասնակցում է օրգանիզմի հսկա կենսաքիմիական ռեակցիաներին, մասնավորապես՝ կոլագենի սինթեզին, հիշեցրել է մասնագետը։

«Վիտամինի բարձր պարունակություն կա մասուրի, լոռամրգի, թթու կաղամբի, բուլղարական պղպեղի, սեւ հաղարջի, չիչխանի, լոլիկի, մաղադանոսի եւ ցիտրուսային մրգերի մեջ: Պետք է հիշել, որ վիտամին C-ն ամենաանկայուն վիտամինն է, որը ըստ Ցելսիուսի 60 աստիճանից բարձր ջերմաստիճանում ակնթարթորեն քայքայվում է: Ուստի մասուրի թուրմ պատրաստելու համար խորհուրդ է տրվում օգտագործել տաք ջուր, սակայն ոչ եռացող, հակառակ դեպքում ասկորբինաթթու չի լինի, եւ կմնա միայն համը»,- զգուշացրել է նա։

RT-ի զրուցակիցը նաեւ ասել է, որ սննդակարգում պետք է լինի սպանախ, բրոկկոլի, ավոկադո, հնդկահավ, նուշ, արեւածաղկի սերմեր, կանաչ սոխ, մաղադանոս, չոր ծիրան, լոլիկ եւ բնական մածուն։

Բացի այդ, կարեւոր է ուտել կալցիումի, երկաթի, ցինկի եւ պղնձի աղբյուրները, ընդգծել է փորձագետը, ինչպես նաեւ հավելել, որ անհրաժեշտ է կարգավորել քնի եւ հանգստի ռեժիմը, նվազագույնի հասցնել սթրեսը։

«Կոլագենի սինթեզի վրա բացասաբար է անդրադառնում այսպես կոչված սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, որը մեծ քանակությամբ արտազատվում է նյարդային վիճակներում, սովի կամ ֆիզիկական ուժի ավելացման ժամանակ: Խորհուրդ է տրվում քնել առնվազն յոթ ու կես ժամ, քնել ոչ ուշ, քան ժամը 11-ը»,- պարզաբանել է մասնագետը։

https://med.news.am/arm/news/32658/or-mterqnern-en-ognum-verakangnel-mashki-hartutyuny.html

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան