Օբամեյանգին կողոպտել ու ծեծել են
ՍպորտՀանցագործները կողոպուտի նպատակով «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերին Օբամեյանգին Բարսելոնի իր տանը սպառնացել են հրազենով ու ծեծի ենթարկել, այս մասին հայտնում է El Pais-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կողոպուտին նվազագույնը 4 մարդ է մանսակցել: Ավելի ուշ նրանք փախչել են, իսկ Օբամեյանգի կնոջ հաղորդագրությունից հետո ոստիկանները սկսել են փնտրել նրանց:

