Ա­ՄԵՆ ԻՆՉ ԿՈ­ՐԱԾ ՉԷ. «ՑԱՆ­ՑԱ­ՅԻՆ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ» Ա­ՌԱ­ՋԻՆ ՍԱՂ­ՄԵ­ՐԸ

Վերլուծություն

Ա­ՄԵՆ ԻՆՉ ԿՈ­ՐԱԾ ՉԷ. «ՑԱՆ­ՑԱ­ՅԻՆ ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ» Ա­ՌԱ­ՋԻՆ ՍԱՂ­ՄԵ­ՐԸ

Քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը տե­լեգ­րա­մի իր ա­լի­քում դառ­նու­թյամբ գրել է. «Բեր­ձո­րի հանձ­նու­մով ա­մեն ինչ ա­վարտ­վեց: Նի­կո­լի «առա­քե­լու­թյունն» էլ ա­վարտ­վեց: Հի­մա ար­դեն փրկե­լու ո­չինչ չկա: Այս պա­հից բո­լոր հնա­րա­վոր գոր­ծըն­թաց­ներն այ­լևս ոչ այլ ինչ կլի­նեն, քան ե­ղա­ծը փա­թե­թա­վո­րե­լու, կրքե­րը հան­դար­տեց­նե­լու, նոր ի­րո­ղու­թյուն­նե­րին հար­մար­վե­լու պարզ տեխ­նի­կա­կան քայ­լեր: Ու մի­այն ա­մե­նա­ան­հույս օպ­տի­միստ­նե­րը կմտա­ծեն վե­րա­կանգն­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին: Բայց, ինչ­պես միշտ, նրանց ա­ռա­ջարկ­ներն ու ջան­քե­րը գրե­թե ոչ ո­քի պետք չեն լի­նի: Բա­րև ի­րա­կա­նու­թյուն…»:

Մեր գոր­ծըն­կե­րը լա­վա­տե­սո­րեն սխալ­վում է` Նի­կո­լի «առա­քե­լու­թյունն» ա­մե­նև­ին չի ա­վարտ­վել: Դեռ զի­ջե­լու բան շատ ու­նի` ա­մեն զիջ­ման դի­մաց իր իշ­խա­նա­վա­րու­մը, հե­տև­ա­բար նա­և իր գար­շե­լի կյան­քը մի քիչ էլ եր­կա­րաձ­գե­լու: Թուր­քին դեռ չի տվել «էքստե­րի­տո­րի­ալ» մի­ջանցք Սյու­նի­քի վրա­յով: Ար­ցա­խի մնա­ցորդ­նե­րը դեռ չի հանձ­նել թշնա­մուն` ձե­ռի հետ էլ հրա­ժար­վե­լով Ե­ԱՀԿ Մինս­կի խմբից, որ­պես­զի մի­ջազ­գայ­նո­րեն այ­լևս գո­յու­թյուն չու­նե­նա Ար­ցա­խի հարց: Դեռ հա­յե­րը ՀՀ բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյունն են: Եվ վեր­ջա­պես, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը դե­ռևս ու­նի ա­ռան­ձին պե­տու­թյան կար­գա­վի­ճակ, և գա­ղու­թա­րար­նե­րի լե­զուն դե­ռև չու­նի գե­րիշ­խող լեզ­վի կար­գա­վի­ճակ:

Իսկ ըն­թա­ցիկ խայ­տա­ռա­կու­թյու­նը` Ե­ԱՏՄ վար­չա­պետ­նե­րի ընդ­լայն­ված նիս­տին մա­ա­նակ­ցել է նա­եւ Ադր­բե­ջա­նի վար­չա­պե­տը: ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նի փո­խանց­մամբ. «Քա­նիցս նշել եմ, որ Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան դիր­քերն այն­քան են թու­լա­ցել, որ ան­գամ այն մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում, որ­տեղ ան­դամ ենք մի­այն մենք, Ադր­բե­ջա­նը գնա­լով «տնա­վոր­վում» է: Եւ Ղրղզստա­նում կա­յա­ցած նիս­տը ա­ռա­ջի­նը չէր: Ի խայ­տա­ռակ մեզ բո­լո­րիս Հա­յաս­տա­նը դե­ռեւս ներ­կա­յաց­նող անլ­վան, ինչ­պես եւ կռա­հե­լի էր, ոչ մի ծպտուն չհա­նեց իր ե­լույ­թում տա­րա­ծաշր­ջա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի մա­սին»:

Մի­ջա­վայ­րը մեր դաշ­նակ­ցի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում գնա­լով վատ­թա­րա­նում է: Քա­ղա­քա­գի­տու­թյան դոկ­տոր Վա­հե Դավ­թյանն ար­ձա­նագ­րում է. «Ռու­սա­կան տե­ղե­կատ­վա­կան-փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում Հա­յաս­տանն այ­լևս չու­նի ազ­դե­ցիկ սիմ­պա­տի­զանտ­ներ ու ա­ջա­կից­ներ: Հա­կա­ռա­կը՝ ա­ճում է ազ­դե­ցիկ օ­պո­նենտ­նե­րի թի­վը: Ու սա լուրջ մար­տահ­րա­վեր է՝ հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան մե­դի­ա­դաշ­տի և ու­ղե­ղա­յին կենտ­րոն­նե­րի փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան է­լի­տա­նե­րի հետ»: Այ­սինքն` նի­կո­լիզ­մի հե­տև­ան­քով ՌԴ-ում ամ­բող­ջո­վին դեգ­րա­դաց­վել է հայ­կա­կան շա­հե­րի լոբ­բին­գը: Իսկ այդ լոբ­բին­գը որ­պես հա­մա­կարգ գոր­ծում էր ՀՀԿ-ական իշ­խա­նու­թյան ջան­քե­րով, և 2018-ի իշ­խա­նա­զավ­թու­մից հե­տո զրո­յաց­վեց: Հի­մա մատ­նե­րի վրա կա­րե­լի է հաշ­վել ՌԴ այն ազ­դե­ցիկ հան­րա­յին դեմ­քե­րին, ով­քեր դե­ռևս հե­տա­մուտ են մեր շա­հե­րին, սա­կայն ՀՀ-ից պե­տա­կան ազ­դակ­ներ չստա­նա­լով, մե­կու­սաց­վում են: Դրա մա­սին բա­ցե­ի­բաց ա­հա­զան­գում է, օ­րի­նակ, Դե­նիս Դվոր­նի­կո­վը: ԱՄՆ-ում թե­և հայ­կա­կան լոբ­բին­գի աղ­բյու­րը ոչ թե ՀՀ իշ­խա­նու­թյունն է, այլ սփյուռ­քը, սա­կայն «պե­տա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րի» բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով այդ­տեղ էլ ար­դեն զգաց­վում է հե­տըն­թա­ցը:

Իսկ ՌԴ-ում մեր շա­հե­րի տե­սան­կյու­նից վի­ճա­կը վատ­թա­րա­նում է նա­և դու­գի­նիզ­մի սրըն­թաց և ճոխ ծաղկ­ման հե­տև­ան­քով: Ռուս ա­մե­նա­քա­ջա­տե­ղյակ փոր­ձա­գետ­նե­րից Վլա­դի­միր Լե­պե­խի­նը պնդում է, որ  Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ո­րո­շե­ցին ի­րա­կա­նաց­նել կայ­սե­րա­կան-մի­ա­պե­տա­կան-պահ­պա­նո­ղա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան շուրջ է­լի­տա­յի հա­մախմ­բում. «Երեք ա­միս ա­ռաջ Դու­գի­նին չկա­րո­ղա­ցավ կար­գել ОРТ-ի ղե­կա­վա­րը, բայց այժմ է­լի­տա­նե­րը ցան­կա­նում են նրան դարձ­նել Ռու­սաս­տա­նի Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­մի­ա­յի Փի­լի­սո­փա­յու­թյան ինս­տի­տու­տի ղե­կա­վար, որ­պես­զի ռու­սա­կան փի­լի­սո­փա­յու­թյու­նը լի­բե­րալ նից­շե­ա­կա­նու­թյու­նից անց­նի պահ­պա­նո­ղա­կան վար­կա­ծի նույն նից­շե­ա­կա­նու­թյա­նը»: Ըստ է­ու­թյան Լե­պե­խի­նը փաս­տում է, որ պան­թուր­քիզ­մի մո­լի պաշտ­պան Ա­լեք­սանդր Դու­գի­նի ձեռ­քում ա­վե­լի ու ա­վե­լի է կենտ­րո­նա­նում կոն­ցեպ­տո­ւալ իշ­խա­նու­թյու­նը, ո­րը թե­և ան­տե­սա­նե­լի է լայն զանգ­ված­նե­րի հա­մար, բայց չա­փա­զանց կա­րև­որ է:

Այ­սինքն` այն պայ­ման­նե­րում, երբ մեր թշնա­մի­նե­րը կտրուկ ու­ժե­ղա­ցել են, նա­և քա­ո­սա­յին վի­ճա­կի է հասց­րած մեր գոր­ծակ­ցու­թյու­նը դաշ­նա­կից­նե­րի հետ: Ան­շուշտ, ի­րա­վի­ճա­կը պա­հան­ջում է վի­րա­հա­տա­կան մի­ջամ­տու­թյուն, ընդ ո­րում հե­ռաց­ման է են­թա­կա ոչ մի­այն կա­պի­տու­լյան­տը, այ­լև նրա խուն­տա­յում ի­րար գլխի հա­վաք­ված մի քա­նի հա­զար ա­մե­նա­հո­ռի դեգ­րա­դանտ­նե­րը: Եվ վե­րա­ձև­ա­կեր­պե­լով Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի հայտ­նի խոս­քը, կա­րե­լի է ա­սել` օրհն­վի էն սհա­թը, երբ կկա­տար­վի Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի մար­գա­րե­ու­թյու­նը:

Սա­կայն մին­չև կուլ­մի­նա­ցի­ա ին­չո՞վ կա­րե­լի է կաշ­կան­դել խուն­տա­յին և նրա տե­րե­րին, գո­նե մա­սամբ չե­զո­քաց­նել այդ ճի­վաղ­նե­րի բո­լու­կի ռե­սուր­սը: Ար­դեն մի քա­նի տա­րի է, որ շրջա­նառ­վում է Հայ­կա­կան ցան­ցա­յին պե­տու­թյան գա­ղա­փա­րը: Մի­ան­գա­մից նշենք, որ դա Տիգ­րան Սարգ­սյա­նի ա­ռա­ջար­կած «Հայ­կա­կան աշ­խար­հի» մո­դե­լը չէ, այլ նոր կոն­ցեպտ: Սա­կայն վտան­գա­վոր մո­լո­րու­թյուն կլի­նի կար­ծել, թե ցան­ցա­յին պե­տու­թյու­նը կա­րող է փո­խա­րի­նել ֆի­զի­կա­կան պե­տու­թյա­նը: Այն կա­րող է մի­այն լրաց­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­րո­ղու­թյու­նը և ա­վե­լին, կա­րող է գոր­ծել մի­մի­այն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գո­յու­թյան պայ­ման­նե­րում:

Ցան­ցա­յին պե­տու­թյան սաղ­մե­րից մե­կը տե­սանք բա­ռա­ցի­ո­րեն օ­րեր ա­ռաջ: Հոկ­տեմ­բե­րի 23-ին մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րում նա­խա­տես­ված էր հա­մերգ, ընդ ո­րում` խմբի, ո­րը և՛ պե­դե­րաստ է, և՛ թուրք. Andro&The Limba-ն, ադր­բե­ջա­նա­կան «Ատլան­տիկ Ռե­քորդս Ռա­շա» լեյբ­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րի ղե­կա­վարն է Է­մին Ա­գա­լա­րո­վը` Ա­լի­և­ի նախ­կին փե­սան: 24 ժա­մից էլ քիչ պա­հանջ­վեց այդ պղծու­թյան չե­ղարկ­մա­նը հաս­նե­լու հա­մար` սկզբում հա­յե­րին պատ­կա­նող հա­զա­րա­վոր Տե­լեգ­րամ ա­լիք­ներ, ան­կախ քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մից, հա­մե­րաշ­խա­բար տա­րա­ծե­ցին չե­ղարկ­ման պա­հան­ջը, այ­նու­հե­տև դա ան­ցավ Ֆեյս­բուք և Ինս­թագ­րամ, հայտն­վեց կայ­քե­րում, իսկ հա­րյու­րա­վոր հա­յեր սկսե­ցին զան­գա­հա­րել կազ­մա­կեր­պիչ­նե­րին...

Ցան­ցա­յին սկզբուն­քով գոր­ծել է ՀՀԿ-ն` Դի­մադ­րու­թյան շարժ­ման անհ­նա­զան­դու­թյան ակ­ցի­ա­նե­րին, և դա ցույց տվեց բա­ևձր ար­դյու­նա­վե­տու­թյուն: Իսկ Սերժ Սարգ­սյա­նի ստեղ­ծած քա­ղա­քա­կան կրթու­թյան ցան­ցը, ո­րը մեկ­նար­կել էր տա­րի­ներ ա­ռաջ Անդ­րա­նիկ Մար­գա­րյան քա­ղա­քա­կան դպրո­ցով, ա­նընդ­հատ գե­նե­րաց­նում է քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ և ակ­տի­վիստ­ներ: ՀՀԿ Ու­սա­նո­ղա­կան կազ­մա­կեր­պու­թյան հա­մար Ծաղ­կա­ձո­րում կազ­մա­կերպ­ված ե­ռօ­րյա դա­սըն­թաց­ներն էլ դրա ա­մե­նա­թարմ ա­կորդն է­ին, որ ընդգր­կե­ցին ար­դեն 2000-ական­նե­րին ծնված ե­րի­տա­սար­դու­թյա­նը:

Ցան­ցա­յին կա­ռույց­ներ կան, դրանք կա­րո՛ղ են և պե՛տք է կի­րառ­վեն նի­կո­լիզմ կոչ­վող չա­րո­րակ ու­ռուց­քը հե­ռաց­նե­լու հա­մար:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում