Ռուսական թատրոնում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն,բայց ստեղծագործական դադար չի լինի

Մշակութային

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց թատրոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:

- Տիկին Մխիթարյան,  աշնանն ի՞նչ նորություններ են սպասվում ռուսական թատրոնում:

- Սեպտեմբեր ամսվա խաղացանկը բավականին գերհագեցած է։ Սեպտեմբերի 4-ին թատրոնի Փոքր բեմում ունենք նոր ներկայացման առաջնախաղ։ Բեմ կբարձրանա Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։ Իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թատրոնում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։ Ամեն դեպքում, ստեղծագործական դադար չի լինի. կշարունակվեն նոր բեմադրությունների փորձերը։

- Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նոր բեմադրություններով է համալրվելու թատրոնի խաղացանկը:

- Նորա Գրիգորյանը բեմադրում է «Վիյ» ներկայացումը՝ ըստ Ն․ Գոգոլի: Երեւանի մնջախաղի թատրոնի հետ համատեղ այս նախագծի առաջնախաղը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին։ Ա. Օստրովսկու 200-ամյակի առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրում է ռուս դրամատորգի «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը: Իսկ ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ս․ Բոբրիկի «Ամուսնացնել Ժանետին» կատակերգությունը։ Ասեմ, որ բեմադրական աշխատանքներին զուգահեռ՝ ներկայացումներ կցուցադրվեն Փոքր բեմում։ Կա եւս մեկ առաջնախաղ․ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին: Թատրոնի 85-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսված է Փոքր բեմում անցկացնել ՀՀ ժողովրդական արտիստ Ալ․ Գրիգորյանի թատերական ներկայացումների տեսագրությունների հետահայաց ցուցադրություն։ 85-րդ թատերաշրջանի ընթացքում կվերազինվի նաեւ թատրոնի թանգարանը։

- Իսկ փառատոների մասնակցություն պլանավորվա՞ծ է։

- Հոկտեմբերին Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեART- Կոկշե» փառատոնին։ 2023թ․ «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) կմասնակցի Մոսկվայի Չեխովյան փառատոնին։ Բանակցություններ են ընթանում նաեւ միջազգային այլ փառատոների հետ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում