«ԹՎԱ­ՑՅԱԼ ԵՐԿ­ՐԻ ԲՆԻԿ­ՆԵ­ՐԸ»` ՀՐԱԶ­ԴԱ­ՆԻ ԴՐԱ­ՄԱ­ՏԻ­ԿԱ­ԿԱՆ ԹԱՏ­ՐՈ­ՆԻ ԲԵ­ՄՈՒՄ

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, դրա­մա­տուրգ, ար­ձա­կա­գիր, եր­գի­ծա­բան ՍԱՄ­ՎԵԼ ԽԱ­ԼԱ­ԹՅԱ­ՆԻ հետ:

— Սեպ­տեմ­բե­րի 5-ին Հրազ­դա­նի դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում Ձեր՝ «Թվա­ցյալ երկ­րի բնիկ­նե­րը» կա­տա­կեր­գու­թյան պրե­մի­ե­րան է: Ըն­թա­ցիկ տա­րում սա ձեր եր­րորդ ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է, որ բեմ է բարձ­րա­նում: Կման­րա­մաս­նե՞ք:

— Տա­րեսկզ­բին Վա­նա­ձո­րի Հովհ. Ա­բե­լյա­նի ան­վան թատ­րո­նում տե­ղի ու­նե­ցավ իմ «Արտա­վազդ հինգաստ­ղա­նի» կա­տա­կեր­գու­թյան պրե­մի­ե­րան՝ «Արտա­վազք» վեր­նագ­րով: Բե­մադ­րի­չին՝ շնոր­հա­լի եւ խոս­տում­նա­լից ռե­ժի­սոր Ա­րեն Օ­սի­պյա­նին, հա­ջող­վել է թատ­րո­նի շնոր­հա­շատ ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րից թիմ ստեղ­ծել եւ ար­դյուն­քում ու­նե­նալ, ես կա­սե­ի՝ ա­վե­լի քան հա­ջող­ված կա­տա­կեր­գա­կան ներ­կա­յա­ցում: Հու­նի­սի  14-ին Ե­րե­ւա­նում՝ Ստա­նիս­լավս­կու ան­վան թատ­րո­նի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ «40 օր համ­բառ­նա­լուց ա­ռաջ» տրա­գի­կո­մե­դի­ա­յի պրե­մի­ե­րան: Բե­մադ­րիչ Ար­թուր Սա­րի­բե­կյա­նի եւ հիմ­նա­կա­նում կի­նո­յից մեզ հայտ­նի սիր­ված դե­րա­սան­նե­րի բույ­լը՝ գլխա­վոր դե­րա­կա­տար Վար­դան Հով­սե­փյա­նի «դի­րի­ժո­րու­թյամբ», «40 օ­րը» ներ­կա­յաց­րեց նո­րո­վի, թարմ ու մե­րօ­րե­կան, հու­զիչ եւ կա­տա­կեր­գա­կա­նու­թյան բարձր նշա­ձո­ղով: Այս է­պի­տետ­նե­րի շա­րա­նը պա­տա­հա­կան չէ: Բանն այն է, որ այդ պի­ե­սի ա­ռա­ջին բե­մե­լը ե­ղել է դե­ռեւս 1999 թվին՝ Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կա­նում եւ դրա­նից հե­տո բե­մադր­վել է հան­րա­պե­տու­թյան (եւ ոչ մի­այն) տար­բեր թատ­րոն­նե­րում՝ ա­վե­լի քան տասն ան­գամ: Նոր բե­մադ­րու­թյունն ա­մե­նե­ւին նման չէ նա­խորդ­նե­րին եւ ա­ռանձ­նա­նում է հու­զա­կա­նու­թյան, տրի­գի­կո­մե­դի­ա­յի եւ ժա­մա­նա­կի շնչով ծայ­րա­հեղ հա­գեց­վա­ծու­թյամբ: Ան­շուշտ, դա թա­տե­րախմ­բի նվա­ճումն է՝ յու­րա­քան­չյուր դե­րա­կա­տա­րի փայ­լուն խա­ղով:

Վեր­ջա­պես, ինչ­պես նշե­ցիք, շու­տով Հրազ­դա­նի դրա­մա­տի­կա­կա­նում «Թվա­ցյալ երկ­րի բնիկ­նե­րը» պի­ե­սի պրե­մի­ե­րան է: Մաս­նակ­ցել եմ բե­մա­կա­նաց­ման փոր­ձին եւ ա­սեմ, որ ա­ռա­ջին ան­գամ լի­նե­լով Հրազ­դա­նի թատ­րո­նում, բո­լոր աշ­խա­տող­նե­րը եւ ստեղ­ծա­գոր­ծա­կան խումբն ինձ հա­մար հայտ­նու­թյուն է­ին՝ ի­րենց կոչ­ման, տա­ղան­դի, պա­տաս­խա­նատ­վու­թյան պրո­ֆե­սի­ո­նալ մա­կար­դա­կով (թող ներ­վի, ես ար­հես­տա­վարժ եզ­րը չեմ ըն­դու­նում, երբ խոս­քը ար­վես­տի մա­սին է): Այն­տեղ ստե­ղա­գոր­ծա­կան բա­րե­րար մթնո­լորտ է տի­րում, եւ յու­րո­վի ա­րա­րում ու­նի՝ տե­ղի նվի­րյալ ար­վես­տա­գետ­նե­րի ու հան­րա­պե­տու­թյան Թա­տե­րա­կան գոր­ծիչ­նե­րի մի­ու­թյան նա­խա­գահ, ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Հա­կոբ Ղա­զան­չյա­նի գոր­ծըն­կե­րու­թյամբ, ով էլ հենց այս պի­ե­սի բե­մադ­րիչն է:

— Ովքե՞ր են «Թվա­ցյալ երկ­րի բնիկ­նե­րը»: Կեր­պար­նե­րը ի­րա­կան կյան­քի՞ց են վերց­ված:

— Կեր­պար­նե­րից ի­րա­կան, կոնկ­րետ նա­խա­տիպ ու­նի մի­այն «Շլմնդո» Կո­լյան, ով Կի­րո­վա­կա­նում՝ այժ­մյան Վա­նա­ձո­րում, հայտ­նի անձ­նա­վո­րու­թյուն էր իր փի­լի­սո­փա­յու­թյամբ, բա­րու­թյամբ, տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րով ու, շա­տե­րի ըն­կալ­մամբ՝ հո­գե­կան ա­ռող­ջու­թյան խնդիր­նե­րով: Մյուս կեր­պար­նե­րը՝ գե­րեզ­մա­նո­ցում ի­րենց ծա­ռա­յու­թյունն ա­ռա­ջար­կող քա­հա­նան, մաք­րու­հին, դամ­բա­նա­կան ա­սող ու­սու­ցի­չը, մրցա­կից­նե­րի նկատ­մամբ ֆի­զի­կա­կան հաշ­վե­հար­դար տես­նող օ­լի­գար­խը եւ այլք, հա­վա­քա­կան կեր­պար­ներ են: Եվ մի՞թե մեր ժա­մա­նակ­նե­րում քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան սեւ մե­քե­նա­յու­թյուն­նե­րում հմուտ մե­կի կեր­պա­րի հա­մար կոնկ­րետ նա­խա­տիպ է պետք… Այս պի­ե­սը ես գրել եմ տրա­գի­ֆար­սի ժան­րով, բայց Հա­կոբ Ղա­զան­չյա­նը, ի սկզբա­նե բե­մա­կանաց­ման իր հա­մա­տեքստն ու­նե­նա­լով, բե­մադ­րել եւ հայ­տագ­րել է կա­տա­կեր­գա­կան ֆան­տա­զի­ա, ո­րը եւ լի­ո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է բե­մադ­րու­թյան ա­սե­լի­քին եւ ո­գուն: Կար­ծում եմ, որ «Թվա­ցյալ երկ­րի բնիկ­նե­րը» մեր թա­տե­րաշ­խար­հի այս տար­վա լա­վա­գույն բե­մադ­րու­թյուն­նե­րից մեկն է լի­նե­լու:

— Որ­պես հե­ղի­նակ՝ դուք չե՞ք ընդվ­զում, երբ Ձեր պի­ե­սը Ձեր պատ­կե­րաց­մամբ չի բե­մադր­վում:

— Նախ, դա անհ­նար է, որ բե­մի վրա նույ­նու­թյամբ պատ­ճեն­վեն դրա­մա­տուր­գի բո­լոր պատ­կե­րա­ցում­նե­րը: Ե­թե պահ­պան­վում է պի­ե­սի գերխն­դի­րը, նպա­տա­կը, չեն խա­թար­վում գրո­ղի ո­ճա­կան, գե­ղա­գի­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը եւ այլն, ո­րոշ կրճա­տում­ներ, խմբագ­րում­ներ կա­տա­րե­լը դրա­մա­տուր­գի եւ բե­մադ­րի­չի հա­մար ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծըն­թաց է: Լի­նե­լով գրա­կան ժանր՝ պի­ե­սը, որ­պես կա­նոն, նպա­տակադր­վում է իր երկ­րորդ ծննդին՝ բե­մա­կա­նաց­վե­լուն, որն ար­դեն բազ­մա­թիվ ա­րա­րող­ներ ու­նի՝ բե­մադ­րիչ, նկա­րիչ, ե­րա­ժիշտ, դե­րա­սան… Գե­ղար­վես­տա­կան այդ հա­մույթն իր ստեղ­ծա­գոր­ծա­կան յու­րո­վի ըն­կա­լում­ներն ու­նի, ո­րոն­քեւ կյան­քի է կո­չում: Չպետք է ցա­վոտ ըն­դու­նել, ընդ­հա­կա­ռա­կը՝ ու­րախ պետք է լի­նել, որ քո ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը ծնունդ է տվել գե­ղա­գի­տա­կան նոր մո­տե­ցում­նե­րի: Ես ա­սա­ցի ար­դեն, որ իմ «40 օր համ­բառ­նա­լուց ա­ռաջ» պի­եսն ա­վե­լի քան տա­սը բե­մա­կա­նա­ցում է ու­նե­ցել: Որ­քա՛ն տխուր պատ­կեր կլի­ներ, ե­թե դրանք պատ­ճեն­ված, մի­օ­րի­նակ լի­նե­ին… Գա­լով այս բե­մադ­րու­թյա­նը, ինչ մեղքս թաքց­նեմ, հա­մոզ­ված եմ նա­եւ, որ ուշ թե շուտ պի­եսն իր բուն նա­խօ­րի­նա­կով, որ­պես տրա­գի­ֆարս, դեռ բե­մա­կա­նա­ցում կու­նե­նա:

— Ձեր պի­ես­նե­րը հա­ճա­խա­կի են բե­մադր­վում: Առ­հա­սա­րակ, ի՞նչ վի­ճա­կում է գտնվում այ­սօր մեր երկ­րում դրա­մա­տուր­գի­ան:

— Ան­հեր­քե­լի է, որ մենք տա­ղան­դա­վոր ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուրգ­ներ ու­նենք: Ան­հեր­քե­լի է նա­եւ այն, որ մեր թատ­րոն­նե­րում, մեղմ ա­սած, շատ էլ բա­րե­հաճ չեն ժա­մա­նա­կա­կից հայ դրա­մա­տուրգ­նե­րի նկատ­մամբ: Որ­պես­զի մի­ան­շա­նակ չլի­նեմ, ա­սեմ նա­եւ, որ Հրազ­դա­նում, երբ մաս­նակ­ցում է­ի իմ պի­ե­սի փոր­ձին, ես հարց­րի դե­րա­սան­նե­րին, թե՝ ի՞նչ կար­ծիք ու­նեն հայ ժա­մա­նա­կա­կից հե­ղի­նակ­նե­րի մա­սին, ինչ­պի­սի՞ պի­ես­ներ են պետք մեր թատ­րոն­նե­րին: Եվ նրանք ճշմար­տո­րեն նկա­տե­ցին, որ մե­զա­նում պա­կա­սում է պարզ, ա­ռօ­րե­ա­կան թե­ման, մեծ մա­սամբ «ծանր» են, պար­տադ­րող, բազ­մա­թիվ հիմ­նախն­դիր­ներ մեկ գոր­ծում ա­սե­լու ձգտու­մով տո­գոր­ված: Իսկ ճա­նաչ­ված դե­րա­սան Իշ­խան Ղա­րի­բյա­նը, ով, ի դեպ, այս բե­մադ­րու­թյան մեջ մարմ­նա­վո­րում է գլխա­վոր հե­րո­սին՝ Կո­լյա­յին, ա­սաց՝ «Բարդ են գրում: Բե­մա­կան պարզ խոս­քի, երկ­խո­սու­թյան ո­ճը հա­ճախ խճո­ղում են, եր­բեմն դա փի­լի­սո­փա­յա­կան խո­հե­րի կամ հե­րոս­նե­րի ապ­րում­նե­րի շա­րադ­րանք է, այ­նինչ, բե­մը գոր­ծո­ղու­թյուն­ներ են­թադ­րող պարզ խոս­քի կա­րիք ու­նի»: Ինչ մեղքս թաքց­նեմ, Իշ­խա­նի ա­սա­ծը ես ըն­դու­նե­ցի ինք­նաքն­նա­դա­տա­բար, ա­յո՛, թե՛ ես, թե՛ գրչըն­կեր­ներս ա­ռա­վել ու­շա­դիր պի­տի լի­նենք ո­ճա­բա­նու­թյան մեջ: Իսկ ընդ­հան­րա­պես, ժա­մա­նա­կա­կից հայ թատ­րոն-դրա­մա­տուրգ գոր­ծըն­կե­րու­թյան հա­մայ­նա­պատ­կե­րը հու­շում է, որ ճա­շա­կի եւ մեր կյան­քի հիմ­նախն­դիր­նե­րի ըն­կալ­ման տար­բե­րու­թյուն­ներ կան: Բե­մադ­րիչ­նե­րը 2/3 կի­սա­դե­մով են նա­յում հայ դրա­մա­տուրգ­նե­րին եւ նրանց հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լուն պատ­րաս­տա­կամ չեն , ին­չո՞ւ չէ, մեր մեծ վար­պետ­նե­րի պես, մեկ-մեկ էլ հա­նուն ազ­գա­յին թա­տե­րար­վես­տի զար­գաց­ման, պի­ե­սի «ծննդա­տու­նը» տե­ղա­փո­խե­լով թատ­րոն: Այս բո­լո­րով հան­դերձ, ես դեռ չգի­տեմ մեկ օ­րի­նակ, որ մեր թատ­րոն­նե­րից ո­րե­ւէ մե­կում հայ ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուր­գի պի­ե­սի բե­մա­կա­նա­ցու­մը տա­պալ­ված լի­նի եւ թա­տե­րա­գետ­նե­րի ու հան­դի­սա­տե­սի կող­մից բարձր գնա­հա­տա­կա­նի չար­ժա­նա­նա:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում