«ՄԻՆ­ՉԵՎ 7-ՐԴ ԴԱ­ՍԱ­ՐԱՆ` ՄԻՆՉ ՍԻ­ՐԱ­ՀԱՐ­ՎԵ­ԼԸ, ՇԱՏ ԼԱՎ ԵՄ ՍՈ­ՎՈ­ՐԵԼ». ՀԱՍ­ՄԻԿ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­Ն

Շոու բիզնես

Շու­տով սեպ­տեմ­բե­րի 1-ն է, եւ դպրոց­նե­րում ու բու­հե­րում կսկսվի նոր ու­սում­նա­կան տա­րին: Այս ա­ռի­թով իր հի­շո­ղու­թյուն­նե­րով  «Իրա­վուն­քի» հետ կիս­վել է երգ­չու­հի ՀԱՍ­ՄԻԿ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ:

Հի­շո՞ւմ եք Ձեր ա­ռա­ջին սեպ­տեմ­բե­րի 1-ը:

— Լավ չեմ հի­շում, ո­րով­հե­տեւ ար­դեն շատ ժա­մա­նակ է ան­ցել: Մի­այն հի­շում եմ` շատ ո­գե­ւոր­ված է­ի, որ պետք է ար­դեն դպրոց գնամ: Այդ տա­րի­նե­րից պահ­պան­վել են նկար­ներ` ես դպրո­ցի բա­կում կանգ­նած, ծաղ­կե­փուն­ջը ձեռ­քիս, սպա­սում է­ի իմ ու­սուց­չու­հուն, որ­պես­զի նվի­րեմ: Ար­դեն գի­տե­ի, թե ով պետք է լի­նի իմ ու­սուց­չու­հին:

Հե­տա­գա­յում սի­րո՞վ է­իք հա­ճա­խում դպրոց:

— Ա­յո, մեծ սի­րով է­ի հա­ճա­խում: Մին­չեւ 7-րդ դա­սա­րան` մինչ սի­րա­հար­վե­լը, շատ լավ եմ սո­վո­րել:

Ա­ռա­ջին ան­գամ դպրո­ցա­կան տա­րի­քո՞ւմ եք սի­րա­հար­վել:

— Ա­ռա­ջին սերս դեռ ման­կա­պար­տե­զա­յին տա­րի­քում է ե­ղել: Երկ­րորդ սերս իմ դա­սըն­կերն էր: Շատ ռո­ման­տիկ ու բուռն էր ինձ մոտ այդ ա­մենն ըն­թա­նում: Ման­կուց ար­դեն ակն­հայտ էր, որ սի­րա­ռատ, սի­րով լի եմ: Եվ երբ այ­սօր եր­գում եմ «Իմ ա­նունն է սեր» եր­գը, ո­րի խոս­քե­րի հե­ղի­նա­կը Ա­վետ Բար­սե­ղյանն է, ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէ:

Դա­սե­րից փա­խե՞լ եք:

— Ա­յո, լի­նե­լով դա­սա­րա­նի ա­վագ, կազ­մա­կեր­պում է­ի դա­սե­րից փա­խուստ­ներ, որ գնա­յինք Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի այ­գում խա­ղեր խա­ղա­յինք: Նույ­նիսկ դպրո­ցի ա­ռա­ջին հար­կից թռել եմ՝ փախ­չե­լու հա­մար:

Դպրո­ցում ո՞ր ա­ռար­կա­ներն է­իք սի­րում եւ լավ սո­վո­րում:

— Հու­մա­նի­տար ա­ռար­կա­ներն է­ին ինձ հա­մար հո­գե­հա­րա­զատ, մաս­նա­վո­րա­պես` լե­զու­նե­րը: Անգ­լե­րեն լեզ­վի շատ ճիշտ հիմ­քը եւ իմ սե­րը դե­պի այդ լե­զուն դրվել է դպրո­ցում:

Տար­բեր­վո՞ւմ է­իք դպրո­ցում մյուս­նե­րից:

— Ա­վե­լի հա­մար­ձակ է­ի՝ լավ ա­ռու­մով, քան իմ շատ եւ շատ դա­սըն­կե­րու­հի­նե­րը, ու ու­նե­ի իմ սե­փա­կան կար­ծի­քը: Իմ դա­սըն­կեր տղա­ներն ինձ շատ է­ին սի­րում: Ի­րենց յու­րա­հա­տուկ ըն­կե­րու­հին է­ի:  Եվ երբ 9-րդ դա­սա­րա­նում ա­ռա­ջին քայ­լերն ա­րե­ցի եր­գար­վես­տում, նրանք շատ վրդով­վել է­ին, դեմ է­ին, որ­ եր­գեմ: Ինձ ա­սում է­ին` եր­գար­վես­տի ճա­նա­պար­հը քո­նը չէ: Դժվար է լի­նե­լու աղ­ջիկ­նե­րի հա­մար: Բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Վեր­ջին զան­գի ամ­բողջ ե­րաժշ­տա­կան մտահ­ղա­ցում­ը, ձե­ւա­վո­րումն իմ դաս­ղեկն ինձ էր վստա­հել: Նույ­նիսկ եր­գեր կա­յին, որ ես է­ի նվա­գում, եւ դա­սըն­կե­րու­հի­ներս եր­գում է­ին: Երբ եր­գար­վես­տում ա­ռա­ջին քայ­լերս է­ի ա­նում, հե­ղի­նա­կա­յին եր­գի փա­ռա­տո­նին իմ դա­սա­րա­նի ե­րե­խա­նե­րը եւ ու­սուց­չու­հի­ներս ե­կել է­ին: Նրանք շատ ու­րախ է­ին ինձ հա­մար, որ եր­գում եմ: Եվ հենց այդ նույն դա­սըն­կեր­ներս, ո­րոնք դեմ է­ին, որ ես եր­գեմ, իմ ա­ռա­ջին քայ­լե­րից հե­տո ի­րենց կար­ծի­քը փո­խե­ցին եւ հաս­կա­ցան, որ բեմն իմն է, եւ ես պետք է եր­գեմ, ստեղ­ծա­գոր­ծեմ: Նրանք կա­րո­ղա­ցան գնա­հա­տել այն շնոր­հը, որ տվել է ինձ Աստ­ված:

Այն ժա­մա­նակ, երբ դուք դպրո­ցա­կան է­իք, մութ ու ցուրտ տա­րի­ներն է­ին: Մո­մի լույ­սի տակ է­իք կար­դում, սո­վո­րում: Ե­թե այ­սօր­վա հետ հա­մե­մա­տենք, ի՞նչ կար այն ժա­մա­նակ, ո­րը չկա հի­մա:

— Ե­թե դուք հարց­նեք` ո՞ր տա­րի­ներն է­ին ա­վե­լի հե­տաքր­քիր ինձ հա­մար: Ես կա­սե­ի` հենց այդ մութ ու ցուրտ տա­րի­նե­րը: Հի­մա կեն­ցա­ղա­յին ա­ռու­մով, կար­ծես թե, ա­մեն ինչ կա` հար­մա­րա­վե­տու­թյուն, հնա­րա­վո­րու­թյուն­ներ, սա­կայն չկա մի շատ կա­րե­ւոր բան, ո­րը, ցա­վոք, տա­րի­նե­րի ըն­թաց­քում վե­րա­նում է: Շատ քիչ ծնող­ներ են կա­րո­ղա­նում վե­րահս­կել դա, ո­րով­հե­տեւ դա­րի շուն­չը փոխ­վել է: Եվ ես կար­ծում եմ, որ իմ ժա­մա­նակ ե­րե­խա­նե­րը նույ­նիսկ մութ ու ցուրտ պայ­ման­նե­րին շատ ա­վե­լի մարդ­կա­յին է­ին եւ շատ ա­վե­լի օգ­նե­լու պատ­րաստ: Այ­սինքն` այդ մարդ­կա­յին ար­ժե­հա­մա­կարգն էր լրիվ ու­րիշ: Շատ ա­վե­լի ստեղ­ծա­գործ է­ին, ար­վես­տի շնչով է­ին, պատ­րաստ է­ին ան­կախ ա­մեն ին­չից ու­րախ լի­նե­լու: Նույ­նիսկ այդ պայ­ման­նե­րում մենք հո­գե­պես ա­վե­լի ու­րախ է­ինք եւ պայ­ծառ, քան հի­մա: Այ­սօր­վա ե­րե­խա­նե­րը մի տե­սակ ինք­նամ­փոփ են, ի­րենք ի­րենց աշ­խարհ­ներն ու­նեն: Հե­տո այս պլան­շե­տա­յին, ին­տեր­նե­տա­յին մշա­կույ­թը, ո­րը հա­սա­րա­կու­թյան մեջ ներ­մուծ­վեց ամ­բողջ աշ­խար­հում, դրա­կան կող­մե­րի հետ մեկ­տեղ՝ նա­եւ իր շատ բա­ցա­սա­կան կող­մերն ու­նի, ո­րոնք ան­դառ­նա­լի փո­խում են ե­րե­խա­նե­րի մտա­ծե­լա­կեր­պը, նիս­տու­կա­ցը կյան­քի եւ աշ­խար­հի նկատ­մամբ: Մաս­նա­վո­րա­պես՝ սա նկա­տում եմ մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ: Մենք շատ է­ինք սի­րում դրսում լի­նել, խա­ղալ: Բա­կա­յին շատ հե­տաքր­քիր խա­ղեր կա­յին: Շատ հե­տաքր­քիր էր մեր բա­կա­յին հա­վա­քույթ­նե­րը, երբ կազ­մա­կեր­պում է­ինք ճամ­բար­ներ, դիս­կո­տեկ­ներ: Ես ինքս ե­ղել եմ այն բա­լիկ­նե­րից, որ մտահ­ղա­ցում եմ ու­նե­ցել ար­վես­տի խմբակ բա­ցե­լու: Իմ սերն­դա­կից­նե­րը շատ ա­վե­լի հե­տաքր­քիր է­ին թե՛ որ­պես ե­րե­խա­ներ, թե՛ որ­պես ե­րի­տա­սարդ­ներ, քան այն, ինչ ես հի­մա տես­նում եմ իմ շուր­ջը: Հի­մա կա կոմ­ֆորտ, բայց չկա այն ու­րա­խու­թյու­նը, որ կար իմ ման­կու­թյան տա­րի­նե­րին:

Ի՞նչ պատ­մու­թյուն կմտա­բե­րեք՝ այդ տա­րի­նե­րի հետ կապ­ված:

— Շատ հե­տաքր­քիր պատ­մու­թյուն­ներ են ե­ղել: Օ­րի­նակ՝ 5-րդ դա­սա­րա­նում է­ի, եւ իմ դա­սըն­կեր­նե­րից մե­կը, որն իմ կող­քին էր նստում, մի ան­գամ ոտքս շո­յել էր՝ ան­կախ ի­րե­նից, ա­ռանց հաս­կա­նա­լու: Ինձ, ե­րե­ւի թե, հա­մակ­րում էր (հի­մա եմ հաս­կա­նում): Բայց ես շատ վրդով­վել է­ի, ո­րով­հե­տեւ դրա­նից աղջ­կա­կան ինք­նա­սի­րու­թյունս վի­րա­վոր­վել էր: Այդ տա­րի­քում ինձ հա­մար դա սխալ քայլ էր, եւ ոչ մի տղա ի­րա­վունք չու­ներ ինձ դիպ­չե­լու՝ նույ­նիսկ պա­տա­հա­կան: Եվ ես դա­սե­րից հե­տո՝ իմ եր­կու ըն­կե­րու­հի­նե­րի հետ սուտ պատր­վա­կով ի­րեն ա­սա­ցինք` դու մնա դա­սա­րա­նում: Մենք այդ օ­րը ո­րո­շել է­ինք նրան ծե­ծել: Եվ ես ծե­ծե­ցի այդ տղա­յին: Ծե­ծե­ցի ինչ ա­ռու­մով` եր­կու ըն­կե­րու­հի­ներս նրա ձեռ­քե­րից բռնել է­ին, ես ոտ­քով հար­վա­ծել է­ի նրա ծնկին: Այդ­պես ինքս ինձ պաշտ­պա­նել է­ի: Եղ­բայր չու­նե­ի, իսկ հայ­րի­կիս չէ­ի ու­զում այդ ա­մե­նի մեջ ներգ­րա­վել: Ին­քը գնա­ցել էր եւ տա­նը պատ­մել: Հա­ջորդ օրն իր մայ­րի­կը ե­կավ ինձ հետ կռվե­լու: Ե­կավ եւ ու­սուց­չու­հուս ա­սաց` «Ձեր Հաս­մի­կը իմ տղա­յին ա­նար­դար ձե­ւով ծե­ծել է»: Ու­սուց­չու­հիս ա­սաց` «Լավ է ա­րել Հաս­մի­կը»: Եվ պատ­մեց, թե ին­չի հա­մար եմ ծե­ծել նրա որ­դուն: Այդ­տեղ ար­դեն մայ­րը նե­րո­ղու­թյուն խնդրեց եւ ա­սաց` «Հաս­միկ ջան, լավ ես ա­րել: Մի հատ էլ ես տա­նը ի­րեն դաս կտամ»:

Ե­կեք հար­ցազ­րույցն ա­վար­տենք սեպ­տեմ­բե­րի 1-ի կա­պակ­ցու­թյամբ Ձեր սրտի խոս­քով:

— Ա­մեն ե­րե­խա մի ան­հա­տա­կա­նու­թյուն է: Եվ շատ տար­բեր է ըն­կա­լում թե՛ իր աշ­խար­հը, թե՛ իր ա­պա­գա սպաս­վող ճա­նա­պար­հը: Մի­այն կու­զեմ, որ բո­լոր բա­լիկ­ներն ա­ռողջ լի­նեն: Դպրո­ցը շատ բան կա­րող է տալ եւ շատ ա­ռու­մով կա­րող է վնա­սել: Ցան­կա­նում եմ, որ նրանք ու­նե­նան լավ ու­սու­ցիչ­ներ, շրջա­պատ­ված լի­նեն այն ու­սուց­չա­կան կազ­մով, ո­րը ի­րենց իս­կա­պես կկրթի եւ կդաս­տի­ա­րա­կի՝ լի­նել ա­ռա­ջին հեր­թին լավ մարդ: Եվ մեր բա­լիկ­նե­րը, ո­րոնք կյան­քում նոր փուլ են մտնում, թող փոր­ձեն լավ սո­վո­րել, որ­պես­զի հե­տա­գա­յում ու­նե­նան ի­րենց տե­ղը կյան­քում:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում