Բրիտանական Goal պարբերականի լրագրող Նիզար Կինսելան վստահ է, որ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի կարող տեղափոխվել Լոնդոնի «Չելսի».
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառով տրանսֆերը չի կարող իրականացվել, քանի որ գործարքի գումարի փոխանցումը չեն կարողանում իրականացնել:
Ես գործընկերներիցս շատ եմ լսել Զախարյանի մասին և նույնիսկ հոդված եմ գրել նրա մասին: Նա բազմակողմանի ֆուտբոլիստ է։ Հուսով եմ, որ վաղ թե ուշ նա Եվրոպայում հայտնվելու ճանապարհ կգտնի»,- հայտնել է Կինսելան Metaratings-ի հետ զրույցում:

