Արցախյան 44֊օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած մարզիկների ինտեգրումը շատ հարթ անցավ

Սպորտ

Օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի Հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից։ Մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում։ Եվ ահա, պարաբազկամարտ մարզաձևում երրորդ տեղն է գրավել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հայրենյաց գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ ԳԱՐԻԿ ՖՈւՐՄԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ։ Նա ամենաուժեղ օրինակներից է, ամենաուժեղ տեսակներից, նա միշտ ուժ է գտնում պայքարելու և ցանկություն ունի ամեն ինչ անել առաջ գնալ, շատ նպատակասլաց է։ Եվ ահա, մեզ հաջողվեց կապ հաստատել Գարիկի հետ ու բացառիկ զրույց ունենալ։

- Ողջույն, Գարիկ։ Շնորհավորում ենք այս նվաճման, ինչպես նաև Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա առթիվ, նորանոր հաջողություններ մաղթում։

- Անչափ շնորհակալ եմ։ Երրորդ տեղն եմ գրավել, սակայն չեմ հուսահատվում։ Ասեմ, որ այս տարի մասնակցել էի նաև Հայաստանի առաջնությանը, գրավել առաջին պատվավոր հորիզոնականը։ Մասնակցել եմ նաև Սևանում, մայրաքաղաք Երևանում, Ծաղկաձորում կայացած մրցաշարերի, գրավել երկրորդ, երրորդ տեղերը։ Մարզիչս ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ է, Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահը, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ է, շատ շնորհակալ եմ նրանցից։ Սարգիս Ստեփանյանը, մրցաշարերի ժամանակ ինձ շատ օգտակար խորհուրդներ է տալիս, ոգևորում է, բացի դա, ինձ հրավիրում է նաև իր մարզասրահ մարզվելու։ 17 տարեկան եմ, հանդես եմ գալիս 65կգ քաշային կարգում։ Ասեմ, որ շուտով Գյումրիում նոր մարզասրահ է բացվելու, ավելի խորացված, մշտական կպարապեմ։

- Գարիկ, իսկ ինչ նպատակներ ունես:

- Նպատակ ունեմ մասնակցել միջազգային մրցաշարերի, տոնել գեղեցիկ հաղթանակներ։ Միջազգային մրցաշարերը սկսվում են 21 տարեկանից, բայց մտադրություն ունեն ֆեդերացիայում իմ հետ կապված առաջ գնալ։

- Այժմ արդեն 12֊րդ դասարանում ես սովորում, որն է քո ամենասիրելի առարկան դպրոցում։

- Շատ եմ սիրում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները։ Դպրոցն ավարտելուց հետո, մտադիր եմ էլ ավելի առաջ գնալ սպորտում, բազկամարտ մարզաձևը շատ եմ սիրում։ «Ծաղկաձոր - 2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերն առաջին անգամ էին անցկացվում պետական աջակցությամբ։

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով, մարզական խաղերի շուրջ 20 մասնակից հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան 44֊օրյա պատերազմի ժամանակ, և, առհասարակ, խաղերի մասնակիցների 35-40 տոկոսը եղել է զինհաշմանդամ. «Խաղերն իսկապես շատ լավ անցան։ Բոլոր մարզիկների մոտ էլ նախորդ մրցումների համեմատ կար բավական մեծ աճ և առաջընթաց։ Հոգեբանական առումով էլ մասնակիցները շատ ազատ էին, շփվող։ Կարևորում եմ նաև Արցախյան 44֊օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած մարզիկների ինտեգրումը, որը շատ հարթ անցավ։ Բացի բուն խաղերից, եղան նաև ժամանցային ծրագրեր, շփումներ ու զրույցներ», ֊նշեց Սարգիս Ստեփանյանը։

«Ծաղկաձոր ֊2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերի հաղթողներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և գավաթներով։

Հ. Գ. Հավելենք, որ Հայաստանի սպորտի հաշմանդամային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ աջակցությամբ սեպտեմբերին Երևանում կանցկացվի Հայաստանի պարապաուերլիֆտինգի պաշտոնական առաջնությունը, իսկ հոկտեմբերին ֆեդերացիայի մարզիկները կմասնակցեն Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի բազկամարտի առաջնությանը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին