«Չելսին» և «Դինամոն» համաձայնության են հասել Զախարյանի տրանսֆերի հարցով.The Times
Սպորտ
Այսօր «Դինամոն» հայտարարություն էր տարածել, որ մի շարք խնդիրների պատճառով Արսեն Զախարյանի տրանսֆերը «Չելսի» չի կարող կայանալ և ֆուտբոլիստը կմնա ռուսական ակումբում։ Սակայն, The Times-ը հայտնում է, որ կողմերը համաձայնության են հասել, իսկ տրանսֆերի գումարը փոխանցելու հետ կապված խնդիրները կարող են լուծվել մեկ շաբաթվա ընթացքում։
Եթե փոխանցման հետ կապված խնդիրները չհարթվեն, ապա այն կարող է իրականացվել 3-րդ բանկի միջնորդությամբ։ Այդ դեպքում Զախարյանը կմիանա «Չելսիին» հաջորդ տարվա հունվարին։

