Չինաստանի բարձրագույն խմբի առաջնության Taizhou hehe ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մեր հայրենակից Սիփան Պետրոսյանը
ՍպորտՉինաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության Taizhou hehe ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր է ստորագրել, մեր հայրենակից, Շանհայի Յուվենտուսի ակադեմիայի տեխնիկական տնօրեն` Սիփան Պետրոսյանը, որպես ֆուտբոլիստ և գլխավոր մարզչի օգնական։ Սիփան Պետրոսյանը նաև հիմնել է իր սեփական ֆուտբոլային ակադեմիան Չինաստանի Հանչժո քաղաքում, անվանումը sports culture ֆուտբոլային ակադեմիա։

Հիշեցնենք, որ Սիփան Պետրոսյանը, լուսահոգի գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի զավակն է, ով հայրիկի նման հայի անունը բարձր է պահում ամենուր։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

