Մենք երբևէ չենք հետաքրքրվել և հիմա էլ չենք հետաքրքրվում Զախարյանով. «Միլանի» մամուլի ծառայություն
Սպորտ«Միլանը» հերքել է, որ հետաքրքրված է եղել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։
««Միլանը» երբևէ չի հետաքրքրվել և հիմա էլ Արսեն Զախարյանով չի հետաքրքրվում»,- հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից։
Sport24-ն ավելի վաղ գրել էր, որ Զախարյանով հետաքրքրված է «Միլանը», սակայն գործարքի ընթացքի դժվարությունների պատճառով տրանսֆերը չի կայացել։

