Տեղի կունենա «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն

Մշակութային

«Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը սեպտեմբերի 17 եւ 18-ին հրավիրում է բոլորին մասնակցելու «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն-միջոցառմանը, որը տեղի կունենա «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում:

Ծրագիրն ուղղված է Հայաստանի թանգարանների հանրահռչակմանը եւ գրավչությանը մշակույթի բնագավառում՝ մատնանշելով հուշանվերի կարեւորության դերը թանգարանի կյանքում: Հուշանվերները պատրաստել են եւ սիրով կներկայացնեն Հայաստանի 7 մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռիի, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, ինչպես նաեւ Արցախի եւ Երեւանի շուրջ 50 արհեստագործ վարպետները: Փառատոնի մասնակից տեղացիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները, այլեւ տեղում մասնակցել վարպետաց դասերի եւ զարգացնել իրենց արհեստագործական հմտությունները, ապա վայելել տարազների ցուցադրություն՝ կենդանի երաժշտության ներքո:

Առաջին օրը՝  սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 09-20:00-ին, տեղի կունենա ցուցադրություն եւ վաճառք, իսկ ժամը՝ ժամը 17:30.00-18:30-ին տարազների ցուցադրություն, իսկ երկրորդ օրը սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 09:00-18:00-ին, կլինի ցուցադրություն եւ վաճառք:

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի եւ Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնին աջակցել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր »Գաֆէսճեան» քանդակների պարտեզի տարածքը։

Հիշեցնենք, որ նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ-ն եւ իրականացվում էր Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում