Ո՞ր հայ աստղերն են այս տարի մասնակցել Կանադայի «Summer fest»-ին

Տեսանյութեր

Յուրաքանչյուր տարի Կանադայում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունենում ամառային երաժշտական փառատոն՝ «Summer fest», որտեղ հանդես են գալիս հայ մեգա աստղեր: Այս տարիների ընթացքում «Summer fest»-ի շրջանակներում կանադահայ հանդիսատեսին իրենց համերգային ելույթներով հայկական շունչ են փոխանցել  ՀՀ վաստակավոր արտիստներ Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Հարութ Փամբուկչյանը, այդ թվում եւ երգիչներ Մարտին Մկրտչյանը, Հարութ Բալյանը եւ այլ անվանի արտիստներ:

«Summer fest»-ը Կանադայի Տորոնտո եւ Մոնրեալ քաղաքներում տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Հայ երաժշտարվեստում պահանջված երաժիշտ-գործիքավորող, դաշնակահար ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ այս տարի եռօրյա ամառային երաժշտական փառատոնին, որպես երաժիշտ, հանդես է եկել Տորոնտոյում կայացած երաժշտական փառատոնի երկու համերգային օրերին:

Հուլիսի 8-ին երգիչ Մարտին Մկրտչյանն իր ստեղնաշարային գործիքների հնչողությունը վստահել է հենց Էդգար Հայրապետյանին: Իսկ արդեն հուլիսի 9-ին Էդգարը նվագակցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արմենչիկի մենահամերգին եւ, ինչպես արտիստի բոլոր մենահամերգներին, ղեկավարել երաժշտական խումբը:

«Մեկ տասնյակից ավելի տարիներ է պատիվ եմ ունեցել ներկա լինելու Կանադայում հայ համայնքի կողմից կազմակերպվող ամառային երաժշտական փառատոնին՝ «Summer fest»-ին, եւ պիտի ասեմ, որ ամեն անգամ հուզմունք եմ ապրում տեսնելով հայ համայնքի կարոտագին աչքերը, թե ինչ սպասումով են լցված, որպեսզի հայ աստղերի կատարմամբ վայելեն հայաստանյան շունչը: Իսկապես այս տարի եւս հրաշալի համերգային օրեր ենք ունեցել ե՛ւ Մարտին Մկրտչյանի, ե՛ւ Արմենչիկի մենահամերգի օրերին»,- նշեց երաժիշտը:

Երաժիշտ-գործիքավորող, դաշնակահար Էդգար Հայրապետյանը փաստեց, որ, որպես երաժիշտ, երկու տասնյակից ավելի է  համերգային շրջագայություններով շատ հայ աստղերի հետ է  եղել  աշխարհի տարբեր ծայրերում. «Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հայ աստղերը մշտապես սպասված են  հայ համայնքների ներկայացուցիչների  կողմից»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում