Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին
ՍպորտՀայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 9-ից 11-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական` վեցերորդ անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։
Այս մասին տեղեկանում ենք Լրագրողների ֆուտբոլի հավաքականի Ֆեյսբուքյան էջից։
Ըստ տեղեկության միջոցառմանը, որն անցկացվելու է 17-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից եւ Հունգարիայից։
Նրանց կմիանան Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմեր։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում կանցկացնի։
Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է, գործընկերն է «Մելանտե» ընկերությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում վերջին երկու տարիներին 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը։
հավաքեց Նանա Սարգսյանը

