Բանջարեղենի եւ մրգերի գործածումը գրեթե 10 տոկոսով նվազեցնում Է մահվան ռիսկը. ճապոնացի գիտնականներ

Հասարակություն

Բավականաչափ քանակությամբ բանջարեղենի եւ մրգերի կանոնավոր գործածումը, որոնք հարուստ են սննդային թելքերով եւ վիտամիններով, գրեթե 10 տոկոսով նվազեցնում Է մահվան ռիսկը: Այդ մասին ասված Է ճապոնացի գիտնականների խմբի զեկույցում, որը հինշաբթի օրը հրապարակվել Է Ճապոնիայի Ազգային ուռուցքաբանական կենտրոնի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Անցյալ դարի 90-ական թվականների սկզբից նրանք դիտարկել են Ճապոնիայի 11 պրեֆեկտուրաների, ներառյալ Տոկիոյի, շուրջ 95 հազար բնակիչների:

Հետազոտության սկզբի պահին նրանք եղել են 40-ից մինչեւ 60 տարեկան: Հիմնական ուշադրությունը նվիրվել Է սննդաբաժնին եւ օրական գործածվող բանջարեղենի եւ մրգերի քանակությանը: Արդյունքում նրանք բոլորը բաժանվել են հինգ խմբի՝ կախված հիշյալ մթերքների գործածության ծավալից: Մինչ այժմ 95 հազարից մահացել Է շուրջ 24 հազար մարդ: Արդյունքում գիտնականները կարողացել են հավաքել վիճակագրություն եւ բացահայտել կապ սննդային նախապատվությունների եւ մահվան ռիսի միջեւ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ մրգերի մեծ գործածությամբ երկու խմբերից մահվան ռիսկը 8 – 9 տոկոսով եղել Է ցածր, քան ամենացածր գործածությամբ խմբում: Ըստ որում, ինչ վերաբերում Է սրտի հիվանդություններից մահերին, ապա այդ ցուցանիշը եղել Է միանգամից 13 տոկոսով պակաս: Ինչ վերաբերում Է բանջարեղենի գործածությանը, ապա այն մարդկանց մոտ, ովքեր այն կանոնավորպես գործածում են սննդի մեջ, մահերի ռիսկը եղել Է 7 – 8 տոկոսով ցածր:

Տարբեր պատճառներից, ներառյալ քաղցկեղային եւ սիրտ-անոթային հիվանդությունները, մահվան ռիսի գործակիցը հաշվարկվել Է՝ ելնելով բանջարեղենի եւ մրգերի ամենաքիչ գործածությամբ խմբերում մահացության վիճակագությունից: Ըստ որում ճապոնացի մասնագետները հաշվի են առել հետազոտության մասնակիցների առողջական վիճակը, սովորությունները, ժառանգական հիվանդությունները, մարմնի զանգվածի ինդեքսը եւ այլ պարամետրեր, որպեսզի բացառեն այդ գործոնները վերջնական արդյունքից: Իրենց հետազոտության մեջ ճապոնացի գիտնականները խորհուրդ են տաիս հետեւել սննդաբաժնին եւ օրական գործածել առնվազն 300 գրամ բանջարեղեն եւ 140 գրամ մրգեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում