«Վաճառում են ամեն ինչ՝ սկսած նյութական արժեքներից, վերջացրած նամուս-թասիբով». ՍԵՐԺ ՍՐԱ­ՊԻ­Ո­ՆՅԱ­Ն

Մշակութային

 ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը կողմ­նո­րոշ­վել է ա­կա­դե­մի­ա­կան քա­ղա­քի տե­ղա­դիր­քի հար­ցում. այն կկա­ռուց­վի Ա­րա­գա­ծոտ­նի մար­զում` Աշ­տա­րակ քա­ղա­քում: Գոր­ծա­դիր մարմ­նի նիս­տում այս հայ­տա­րա­րու­թյունն ա­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ըստ նրա, մի­ա­վոր­վող եւ նո­րաց­վող 8 բուհ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կտե­ղա­փոխ­վի ա­կա­դե­մի­ա­կան քա­ղաք, ին­չի մա­սին «Իրա­վուն­քը» պար­զել է ԵՊՀ հայ գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան ամ­բի­ո­նի դա­սա­խոս, դո­ցենտ, գրա­կա­նա­գետ ՍԵՐԺ ՍՐԱ­ՊԻ­Ո­ՆՅԱ­ՆԻ տե­սա­կե­տը:

Պա­րոն Սրա­պի­ո­նյան, բու­հե­րի տե­ղա­փո­խու­մը Ե­րե­ւա­նից դուրս, ըստ Ձեզ, ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում:

— Նպա­տա­կը միշտ թաքց­վում է` ի­րենց սո­վո­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն է: Ամ­բողջ բու­հա­կան հա­մա­կար­գը քան­դում են, ո­րով­հե­տեւ ա­մե­նից ա­ռաջ սրանք վա­խե­նում են կրթված ե­րի­տա­սար­դու­թյու­նից: Երկ­րոր­դը` ա­պա­կենտ­րո­նաց­նում են ու­սա­նող­նե­րին: Ե­րե­ւան քա­ղա­քում ա­մեն ու­սում­նա­կան տա­րում հա­վաք­վում է մոտ 15-20 հա­զար ե­րի­տա­սարդ ու­սա­նող: Նրանց ճնշող մե­ծա­մաս­նու­թյունն ար­դեն լավ ճա­նա­չում է այս մարդ­կանց եւ գի­տի սրանց ա­ղե­տա­բեր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Հի­մա կտե­ղա­փո­խեն Աշ­տա­րակ: Ի­րենք շատ լավ գի­տեն, որ այդ­քան հեշտ չի այդ գոր­ծը…Մի քա­նի տա­րի, գու­ցե մի տաս­նա­մյակ կրթա­կան գոր­ծը դուրս կընկ­նի իր շա­վի­ղից, կի­սատ կմնա, կրթու­թյուն չի ի­րա­գործ­վի: Նո­րից կանց­նեն ի­րենց սի­րած ձե­ւին` օն­լայն ծրագ­րին: Եվ օն­լայն ձե­ւե­րով կրթու­թյու­նը կփոր­ձեն նո­րից հասց­նել ա­ղե­տա­լի վի­ճա­կի: Թե ինչ կստաց­վի դրա­նից, ի­րենք էլ չեն պատ­կե­րաց­նում, ո­րով­հե­տեւ ա­վե­լի լավ ո­րե­ւէ մե­կը չգի­տի, թե ինչ­քան են ի­րենք ժա­մա­նա­կա­վոր, քան հենց նույն այս կա­ռա­վա­րող խումբն է: Սա հիմ­նա­կա­նում եր­կու նպա­տակ ու­նի, ո­րոնց մա­սին ա­սա­ցի: Իսկ եր­րոր­դը իմ սու­բյեկ­տիվ կար­ծի­քով այն է, որ քա­ղա­քում բու­հա­կան հա­մա­կար­գին պատ­կա­նող շենք-շի­նու­թյուն­նե­րը մեծ ար­ժեք են ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում, իսկ սրանք վա­ճա­ռում են ա­մեն ինչ` սկսած նյու­թա­կան ար­ժեք­նե­րից, վեր­ջաց­րած նա­մուս-թա­սի­բով: Վա­ղը կհա­նեն այդ շեն­քերն ա­ճուր­դի եւ, այս­պես կոչ­ված, հա­մա­պա­տաս­խան ձե­ւե­րով կստա­նան ի­րենց օ­գու­տը: Այս մարդ­կանց բո­լո­րո­վին էլ չի հե­տաքրք­րում Հա­յաս­տա­նում կրթված ե­րի­տա­սար­դու­թյուն կլի­նի՞, թե` ոչ: Սա է ամ­բողջ նպա­տա­կը: Ոչ մի գաղտ­նիք չկա: Մար­դիկ ար­դեն տա­նե­լու, ու­տե­լու, լա­փե­լու համն ա­ռել են…Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող ան­ձը փոր­ձում էր ինչ-որ ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով հիմ­նա­վո­րել դրա նշա­նա­կու­թյու­նը, ար­ժե­ւո­րել ի­րենց կու­տա­կած այս ձա­խա­վեր մո­տե­ցու­մը, եւ ոչ մի հա­մո­զիչ բան էլ չէր ա­սում: Ուղ­ղա­կի նրանք քան­դել, տե­սել են, որ նա­խորդ կա­ռա­վա­րու­թյան ժա­մա­նակ ու­սա­նո­ղա­կան քա­ղաք ստեղ­ծե­լու ծրա­գիր է ե­ղել, բայց դա Ե­րե­ւա­նում էր: Եվ նախ­քան այդ` որշ­ված էր, որ բու­հա­կան մաս­նա­շեն­քե­րը բո­լո­րը կմնան բու­հե­րի տրա­մադ­րու­թան տակ` իբ­րեւ ադ­մի­նիստ­րա­ցի­ոն կա­ռույց­ներ եւ այլն: Հի­մա սա զար­գաց­րել են ի­րենց օ­գուտ­նե­րի սահ­ման­նե­րում: Հու­սամ` չեն հասց­նի այդ ա­վե­րա­ծու­թյունն ա­նել:

Բայց չէ՞ որ, օ­րի­նակ` ԵՊՀ-ի շեն­քը նա­խե­ւա­ռաջ մեր պատ­մու­թյունն է

— Ա­յո, Ե­րե­ւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի շենքն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է ոչ մի­այն նյու­թա­կան ար­ժեք, այլ նա­եւ՝ պատ­մամ­շա­կու­թա­յին: Եվ այդ պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեքն ի­րենք շատ հան­գիստ խղճով կվե­րա­ծեն թուր­քա­կան հա­մա­մի:

Դուք դեռ մեկ տա­րի ա­ռաջ «Իրա­վուն­քին» տված Ձեր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում այդ մա­սին զգու­շաց­րել է­իք:

— Ո­րով­հե­տեւ ես միշտ ա­վե­րա­կում­նե­րի սրանց քա­ղա­քա­կա­նու­թյանն ան­լուրջ չեմ վե­րա­բեր­վել: Հա­մոզ­ված եմ, որ դրսից է թե­լադր­վում: Մեր ե­րակ­նե­րից մեկն է այդ կրթա­կան հա­մա­կար­գը: Այդ ե­րա­կը շատ վտան­գա­վոր է օ­տար­նե­րի հա­մար, եւ նրանք կտրել են ցան­կա­նում: Ու կտրում են մեր իսկ ձեռ­քով:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում