ԱԱ-2022. Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակչում պարտություն կրեց
ՍպորտՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում 0-9 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Օկտիրբոևին:
Որակավորման փուլում հայ ըմբիշը 8-0 հաշվով առավելության էր հասել հարավկորեացի Հյոջին Ջոնի նկատմամբ:
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

