ԱԱ-2022. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ
ՍպորտՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 3-1 հաշվով հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր պայքարից, արդյունքում մեր ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչում։

