ԱԱ-2022. Կարապետ Չալյանն ու Հրաչյա Պողոսյանը պարտություն կրեցին
ՍպորտՍերբիայում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը 82 կգ քաշայինների պայքարում մրցեց Իրանի ներկայացուցիչ Փեյման Սոլտանմորադ Պոշտամի եւ եւ պարտվեց 1:2 հաշվով:
Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր խորվաթ Ֆիլիպ Սաչիչին:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց սերբ Սեբաստիան Նադի հետ եւ պարտվեց 0:4 հաշվով:

