Առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն Զախարյանի «Չելսի» տեղափոխության համար
Սպորտ«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով եւ նախատեսում առաջիկա ամիսներին հետեւել ֆուտբոլիստի խաղին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում։
Զախարյանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Զախարյանի տրանսֆերը լոնդոնյան ակումբ չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով, կողմերը դեռ ծրագրում են համաձայնության գալ, Զախարյանը եւս հույս է հայտնել, որ տրանսֆերը հնարավոր կլինի իրականացնել հունվարին։

