Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնության եզրափակչում է
ՍպորտՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթեց իրանցի Մոհամադհադի Աբդոլահ Սարավիյին ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր:
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում գոտեմակրտեց Մեթեհան Բասարի (Թուրքիա) հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

