«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ակնհայտ էր, որ Աղավնոն և Լաչինը ստանալուց հետո Ալիևը ռազմական գործողություններ է սկսելու Սյունիքում

ՍԻՄ-Գլխավոր լուրեր

Օգոստոսի 4-ին iravunk.com-ին տված հարցազրույցում «Սահմանադրական իրավունք միության» (ՍԻՄ) նախագահ,  «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանն ասել էր, որ «սեպտեմբերին Ալիեւը կփորձի ռազմական գործողություններ սանձազերծել»:

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է հաջորդ պատերազմին, ինչի արդյունքում ծրագրում է գրավել Արցախն ու Սյունիքը, հնարավոր է հասնել նաև Սևանի արևելյան ափ,-  ասել էր փորձառու քաղաքական գործիչը այդ հարցազրույցում, -Նույն երկու տարիների ընթացքում, երբ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում կառուցում էր ճանապարհներ, օդանավակայաններ և այլ ռազմական ենթակառուցվածքներ, Հայաստանն ազդարարեց խաղաղության դարաշրջանի սկիզբը։ Սակայն ներկայիս իշխանությունները չեն հասկանում, որ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. բանակն ուժեղացնելու, տնտեսությունը զարգացնելու և ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու փոխարեն իշխանություններն արեցին ճիշտ հակառակը։ Ցավոք, վերջերս հակառուսական ալիքին միացել են որոշ ընդդիմադիր ուժեր՝ իրենց լրատվամիջոցներով ու ակտիվիստներով։ Հասկանալի է, որ նման իրավիճակը բերելու է նոր տարածքային ու մարդկային կորուստների։ Ամենայն հավանականությամբ, ամերիկացիների և բրիտանացիների դրդմամբ սեպտեմբերին Ալիևը կփորձի ռազմական գործողություններ սանձազերծել այդ տարածքներում՝ այն պատրվակով, թե հայկական կողմն իբր չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված կետերը։ »

Այսօր, երբ Հ.Բաբուխանյանի նախազգուշացումը, ցավոք, իրականություն դարձավ, և ադրբեջանցիների հարվածները հասցվեցին հենց այն հատվածներում, որոնց մասին նախազգուշացրել էր ՍԻՄ կուսակցության նախագահը, iravunk.com-ի հարցին, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Ակնհայտ էր, որ Աղավնոն և Լաչինը ձեռք բերելուց հետո Ալիևը ռազմական գործողություններ է սկսելու Սյունիքում։ Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կա՛մ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հասել իրենց նպատակներին, կա՛մ այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չմիանա Ռուսաստանի հետ միութենական պետությանը»։

Սեփական լրատվություն

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան