«Բորենին երբեք չի հանգստանա՝ եթե ինչ որ տեղ որս կա». ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Մշակութային

 «Իրա­վուն­քը» զրու­ցել է ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, թատ­րո­նի եւ կի­նո­յի դե­րա­սա­նու­հի ԼՈՒ­ՍԻ­ՆԵ ԿԻ­ՐԱ­ԿՈ­ՍՅԱ­ՆԻ հետ:

Տի­կին Կի­րա­կո­սյան, որ­քա­նո՞վ էր սպա­սե­լի, որ 44-օրյա պա­տե­րազ­մի երկ­րորդ տա­րե­լի­ցին ըն­դա­ռաջ ադր­բե­ջա­նա­կան նոր հար­ձա­կում կլի­նի:

— Գի­տեք ինչ, հա­րյուր տո­կո­սով չէ, բայց ա­նընդ­հատ իմ մեջ կար այդ վա­խը: Ամ­բողջ գի­շեր չեմ քնել, հի­մա էլ ինձ շատ վատ եմ զգում: Ես զգում է­ի, որ կլի­նի այդ կռի­վը, ո­րով­հե­տեւ բո­րե­նին եր­բեք չի հանգս­տա­նա՝ ե­թե ինչ-որ տեղ որս կա: Մա­նա­վանդ ի­րենք ագ­րե­սոր­ներ են, չեն կա­րող հան­գիստ մնալ: Ես միշտ հի­շում եմ այդ ա­նա­սուն Ա­լի­ե­ւը մո­տա­վո­րա­պես տաս տա­րի ա­ռաջ ա­սաց. «Քսան տա­րի հե­տո մեր զոր­քե­րը պետք է Ե­րե­ւա­նի հրա­պա­րա­կում եր­թի դուրս գան»: Դրա­նից հե­տո, որ ա­սում էր. «Սե­ւանն էլ է մե­րը, Ե­րե­ւանն էլ »: Ճիշտ է, այդ ա­մեն ին­չը ծի­ծա­ղե­լի էր, բայց մի­այն ծի­ծա­ղե­լով բան դուրս չի գա: Հան­րա­հա­վաք­ներ ա­նե­լու փո­խա­րեն, բղա­վե­լով՝ Ար­ցա­խը մերն է, պետք է հա­մախմբ­վե­ին եւ մի­աս­նա­կան լի­նե­ին: Ես միշտ էլ ա­սել եմ, որ մի­աս­նա­կան պետք է լի­նենք: Եվ դա ոչ մի­այն իմ ա­սե­լիքն է, այլ տրա­մա­բա­նու­թյուն է, որ մի­աս­նա­կա­նու­թյու­նը միշտ փրկում է, միշտ հաղ­թում է: Հնուց ե­կած ա­սաց­վածք կա, որ հայրն ու­զում է դաս­տի­ա­րա­կել տղա­յին, տա­լիս է մի գյուղ, ա­սում է՝ ջար­դի: Տղան վերց­նում ջար­դում է: Տա­լիս է երկ­րորդ,երրորդ, չոր­րորդ գյու­ղե­րը, է­լի ա­սում է ջար­դի՝ ջար­դում է: Հե­տո այդ գյու­ղե­րը մի­աց­նում է... Հայ­րը ցա­խա­վե­լի ճյու­ղե­րը կա­պում է ի­րար, ա­սում է՝ վերց­րու այս մի­աս­նա­կան ճյու­ղե­րը ջար­դի: Տղան վերց­նում է, չի կա­րո­ղա­նում ջար­դել: Այդ ժա­մա­նակ հայրն ա­սում է.«Տե՛ս, տղա ջան, երբ ա­ռան­ձին-առան­ձին ես, կոտ­րե­լը, հաղ­թե­լը հեշտ է, բայց երբ մի­աս­նա­կան լի­նես, քեզ չեն կա­րող հաղ­թել: Եվ հաղ­թա­նա­կը քո­նը կլի­նի»:

Ան­գամ այդ պա­րա­գա­յում էլ, երբ ի­րենք են հար­ձակ­վել, է­լի Ադր­բե­ջա­նը ստում է...

— Ի­րենք ա­նընդ­հատ սուտ հե­րյու­րանք­ներ են տա­րա­ծում, որ մենք ենք հար­ձակ­վում: Ի­րենք կրա­կում է­ին, մեր վրա է­ին գցում, որ աշ­խար­հը ի­մա­նա, որ մենք ենք սկսել պա­տե­րազմն ա­մեն ան­գամ: Հի­մա էլ իբր մենք ենք սկսել, ի­րենք պաշտ­պան­վում են: Ի­րենք դրա­նով հող նա­խա­պատ­րաս­տե­ցին ի­րենց ար­դա­րաց­նե­լու հա­մար:

Այ­սօր հայ մայ­րե­րը սրտի թրթի­ռով սպա­սում են ի­րենց որ­դի­նե­րի մա­սին սահ­մա­նից ե­կող լու­րե­րին: Ի՞նչ կա­սեք նրանց:

— Ինչ­քան մայ­րեր կորց­րին ի­րենց զա­վակ­նե­րին: Է­լի կան զո­հեր: Ցա­վակ­ցում եմ զո­հե­րի մայ­րե­րին, ըն­կեր­նե­րին եւ հա­րա­զատ­նե­րին: Դա ա­հա­վոր ցա­վա­լի կո­րուստ է բո­լո­րիս հա­մար էլ, եւ  մխի­թա­րա­կան խոս­քեր չես կա­րող ա­սել: Գնա­ցին հա­նուն հայ­րե­նի­քի ի­րենց կյան­քը տվե­ցին, իսկ տե­սե՞լ եք զոհ­ված­նե­րի մեջ մի հա­րուս­տի կամ պաշ­տո­նյա­յի տղա­յի: Աստ­ված մեծ է, բա­րու­թյու­նը եւ ար­դա­րու­թյու­նը կհաղ­թի: Չա­րը միշտ էլ իր չա­րու­թյամբ կոր­ծան­վում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում