Նոր պատերա՞զմ, թե՞ դեռ միայն «մարտով հետախուզություն»

Վերլուծություն

Կար­ծես թե այս ան­գամ Ադր­բե­ջանն իր իսկ ա­վան­դույ­թը խախ­տեց: Նկա­տի ու­նենք, որ ա­զե­րի­նե­րը Քա­ռօ­րյա պա­տե­րազ­մը սկսե­ցին 2016թ. ապ­րի­լի 1-ին՝ լույս շա­բաթ գի­շե­րով: 44-օրյա պա­տե­րազ­մը՝ սեպ­տեմ­բե­րի 27-ին՝ լույս կի­րա­կի գի­շերը: Այ­սինքն, հանգս­տյան օ­րե­րին, ին­չը ո­րո­շա­կի տրա­մա­բա­նու­թյուն ու­նի: Բայց ա­հա այս ան­գամ սկսեց գրո­հել հա­յաս­տա­նյան սահ­ման­նե­րը է­լի գի­շե­րով, բայց ե­րեք­շաբ­թի օր­վա:

Ա­ԼԻ­Ե­ՎԸ ԽԱԽ­ՏԵՑ ՍԵ­ՓԱ­ԿԱՆ «ԱՎԱՆ­ԴՈՒՅ­ԹԸ»

Ին­չո՞ւ, սխա՞լ է այն պատ­կե­րա­ցու­մը, որ Բա­քուն, ինչ­պես օ­րի­նակ ժա­մա­նա­կին Ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նի­ան, գե­րա­դա­սում է հար­ձակ­ման անց­նել հանգս­տյան օ­րե­րին, երբ հար­ձակ­ման են­թարկ­վող պե­տու­թյան ներ­քին հա­մա­կար­գե­րը հանգս­տյան ռե­ժի­մի մեջ են: Չէ, սա ի­րոք կա­րե­ւոր գոր­ծոն է, Բա­քուն սա, ինչ­պես ան­ցյա­լի փոր­ձը հու­շում է, աչ­քա­թող չէր ա­նի: Ու­րեմն՝ ին­չո՞ւ չհար­ձակ­վեց, ա­սենք, ան­ցած լույս կի­րա­կի: Չնա­յած, շա­բաթ օ­րը դեռ Հա­յաս­տա­նում էր Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի ԱՄՆ նո­րան­շա­նակ հա­մա­նա­խա­գահ, Կով­կա­սյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի հար­ցե­րով ա­վագ խորհր­դա­կան Ֆի­լիպ Ռի­քե­րին, ով ամ­սի 10-ին հան­դի­պեց Նի­կո­լի հետ եւ մի­այն ամ­սի 11-ին հե­ռա­ցավ: Սա՞ էր, որ Ա­լի­ե­ւին կաշ­կան­դեց՝ շա­բաթ-կի­րա­կի հար­ձակ­վել, թե՞ Ռի­քե­րի այդ այ­ցի հետ կապ­ված ինչ-որ տե­ղե­կու­թյան էր սպա­սում: Բայց լավ, այդ դեպ­քում կա­րող էր, չէ՞ սեպ­տեմ­բե­րի 17-18-ին հար­ձակ­վել: Բայց դա էլ կա­րող էր ար­դեն ուշ լի­նել...

Այս ժա­մա­նա­կա­ցույ­ցի մա­սին հենց այն­պես չէ, որ խո­սե­ցինք, այս­տեղ, վստահ ենք, շատ կա­րե­ւոր դե­տալ կա: Փոր­ձենք հիմ­նա­վո­րել:

Ինչ­պես ա­վե­լի վաղ են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, Խար­կո­վի տա­րած­քից ռու­սա­կան զոր­քե­րի դուրս գա­լը հե­տե­ւյալ ա­ռանց­քա­յին հար­ցադ­րում­ներն ա­ռաջ բե­րե­ցին՝ դա ինք­նա­կամ նա­հա՞նջ էր՝ ինչ-ինչ նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, թե՝ պար­տադր­ված: Այս հար­ցադր­ման հետ կապ­ված քննար­կում­նե­րի պա­կաս այս օ­րե­րին չի զգաց­վում, եւ դա հաս­կա­նա­լի է, հաշ­վի առ­նե­լով դրա պա­տաս­խա­նի կա­րե­ւո­րու­թյու­նը գործ­նա­կա­նում ողջ աշ­խար­հի հա­մար: Այ­սինքն, ե­թե պարզ­վի, որ ռուս­ներն ինչ-որ նկա­տա­ռու­մնե­րով են հետ քաշ­վել, դա գործ­նա­կա­նում բան չի փո­խում: Բայց ե­թե պարզ­վի, որ ստիպ­ված նա­հանջ էր, ա­պա դա կլի­նի ռու­սա­կան բա­նա­կի թու­լու­թյան ազ­դակ, ո­րը շա­տե­րի հա­մար է ե­րա­զանք: Այդ թվում՝ Ադր­բե­ջա­նի, Թուր­քի­ա­յի, ո­րոնք ռու­սա­կան զի­նու­ժի թու­լու­թյան ա­ռա­ջին իսկ ռե­ալ նշա­նի դեպ­քում կփոր­ձեն ա­ռի­թից օգտ­վել, ինչ­պես որ քա­նիցս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այդ թվում, մեր վեր­ջին հրա­պա­րակ­ման մեջ. «Իսկ թե ինչ կլի­նի, ե­թե Էր­դո­ղանն ու Ա­լի­ե­ւը հան­կարծ մտա­ծեն, թե ՌԴ-ն ա­մե­նե­ւին էլ այն գե­րու­ժը չէ, ինչ­պի­սին պատ­կե­րաց­նում է­ին, կա­րե­լի է կռա­հել»: Ի դեպ, նույն հրա­պա­րակ­ման մեջ մի­ա­ժա­մա­նակ հե­տե­ւյալն է­ինք ընդգ­ծել. «ԱՄՆ-ն ա­մե­նե­ւին էլ պա­րապ նստած չէ եւ փոր­ձում է թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մի հա­մար ռուս­նե­րի թու­լու­թյան մա­սին հա­մոզ­մունք ներշն­չել: Ե­թե հա­ջող­վի, դա Մոսկ­վա­յի հա­մար կնշա­նա­կի «երկրորդ ճա­կատ», որն ան­շուշտ Վա­շինգ­տո­նի ա­մե­նա­կա­րե­ւոր ե­րա­զանք­նե­րի թվում է...»:

Այս­պի­սով, Խար­կո­վի այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո Ա­լի­ե­ւը, ինչ խոսք, «կազ­մը պատ­րաստ» վի­ճա­կում էր, կա­րե­լի է նա­եւ են­թադ­րել, որ ո­րո­շա­կի ազ­դակ­նե­րի էր սպա­սում Ռի­քե­րի հա­յաս­տա­նյան այ­ցից, եւ դա ան­ցած շա­բաթ-կի­րա­կի Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին հար­վա­ծե­լը պետք է որ ձգեր: Ի­հար­կե, կա­րե­լի էր սպա­սել մին­չեւ մյուս շա­բաթ՝ «ավան­դույ­թը» չխախ­տե­լու հա­մար: Բայց դա առն­վազն ցան­կա­լի չէ եր­կու կա­րե­ւոր նկա­տա­ռում­նե­րով: Նախ, ե­թե ըն­դու­նենք, որ Ռու­սաս­տա­նը Խար­կո­վում պար­տադր­ված է նա­հան­ջել, ա­պա դրա­նից հե­տո ինչ­քան ժա­մա­նակ ձգվի, այն­քան ՌԴ-ն եւ ռու­սա­կան հան­րու­թյունն այդ շո­կից կհասց­նեն դուրս գալ, եւ ըստ այդմ էլ, հայ­-ադր­բե­ջա­նա­կան այս նոր բա­խում­նե­րի հետ կապ­ված դիր­քո­րո­շումն ու անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նա­եւ գոր­ծո­ղու­թյուն­ներն էլ ա­վե­լի կոշ­տաց­նել: Կարճ ա­սած, ներ­կա­յումս ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում ռուս­նե­րի հա­մար ա­մե­նա­ծանր փուլն է, եւ Ա­լի­ե­ւը պետք է փոր­ձեր ժամ ա­ռաջ օգտ­վել այդ ա­ռի­թից:

Երկ­րոր­դը, ըստ իս, ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ար­դեն տե­ղե­կաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, որ սեպ­տեմ­բե­րի 15-ին Սա­մար­ղան­դում մեկ­նար­կում է Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան (ՇՀԿ) գա­գաթ­ա­ժո­ղո­վը, ո­րին Վա­շինգ­տոնն ան­հանգստու­թյամբ է սպա­սում: Նախ, այն­տեղ սպաս­վում է, որ Պու­տի­նը մի շարք կա­րե­ւոր հայ­տա­րա­րու­թյուն­ներ կա­նի ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին, այդ թվում՝ ռու­սա­կան նոր ռազ­մա­վա­րու­թյա­ն մա­սին, ո­րը կա­րող է փա­րա­տել այն հնա­րա­վոր մտա­վա­խու­թյու­ննե­րը, ո­րոնք կա­րող են Խար­կո­վից հե­տո ու­նե­նալ ՇՀԿ-ի ան­դամ­նե­րը եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Չի­նաս­տա­նը ռու­սա­կան զեն­քի ամ­րու­թյան հետ կապ­ված: Եվ երկ­րոր­դը, ե­թե ա­մեն ինչ նոր­մալ ըն­թա­նա, ա­պա կա­րող է ո­րո­շում կա­յաց­վել ՇՀԿ-ն ո­րակա­կան այլ մա­կար­դակ տե­ղա­փո­խե­լու մա­սին, հենց որն էլ Վա­շինգ­տո­նի հա­մար, ըստ տար­բեր հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րի, վա­տա­գույն սցե­նար է: Ըստ այդմ էլ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր, որ ինչ­պես Խար­կո­վում, այն­պես էլ հայ-ադրբե­ջա­նա­կան գո­տում Մոսկ­վա­յի դեմ սրա­ցում­նե­րը սկսվե­ցին ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին: Մի­ա­ժա­մա­նակ, այս տե­սան­կյու­նից պա­տա­հա­կան չէր կա­րող լի­նել նա­եւ, որ Ադր­բե­ջանն այդ սրա­ցում­նե­րին գնաց իր «հին ա­վան­դույ­թը» խախ­տե­լով:

ՀԵ­ՏԱ­ԽՈՒ­ԶՈՒ­ԹՅՈՒՆ՝  ՄԱՐ­ՏՈՎ

Բայց մյուս կող­մից էլ Ա­լի­ե­ւը, լի­նե­լով ա­մե­նե­ւին էլ ոչ հի­մար մարդ, ինչ­պես նա­եւ Նի­կո­լը, պետք է քաջ գի­տակ­ցե­ին, որ Խար­կո­վի այդ նա­հան­ջը դեռ քիչ բան է նշա­նա­կում՝ ռուս­նե­րի ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լը ռե­ալ գնա­հա­տե­լու հա­մար: Գու­մա­րած, Ա­լի­ե­ւի հա­մար մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի այն հար­ցը, թե Թուր­քի­ան, ան­գամ Խար­կո­վից հե­տո պատ­րա՞ստ է գնալ ռուս­նե­րի հետ ուղ­ղա­կի բախ­ման: Ե­թե պարզ­վի, որ՝ ոչ, ա­պա պա­տե­րազ­մի գնալն էս գլխից ձա­խող­ված գործ կա­րե­լի է հա­մա­րել: Իսկ Էր­դո­ղա­նը, հի­շեց­նենք, իր հեր­թին է մաս­նակ­ցե­լու ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին, ծրագր­ված է Պու­տի­նի հետ երկ­կողմ հան­դի­պում, եւ ա­սել, թե դրա շե­մին կա­րող է ռուս­նե­րի հետ բախ­ման մեջ մտնե­լու վերջ­նա­կան ո­րո­շում ու­նե­նալ, հա­զիվ թե տե­ղին լի­նի: Սահ­մա­նա­յին «փոք­րիկ» բախ­ման «դաբ­րո» Էր­դո­ղա­նը մի­գու­ցե տար՝ հու­սա­լով, որ դա Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ կամ­րաց­նի իր դիր­քե­րը: Բայց ոչ մասշ­տա­բա­յին պա­տե­րազ­մի, ո­րի դեպ­քում կհայտն­վեր ան­ցան­կա­լի եր­կընտ­րան­քի ա­ռաջ: Կա՛մ, չնա­յե­լով ներ­թուր­քա­կան ծանր ի­րո­ղու­թյուն­նե­րին, այդ վի­ճա­կը նա­եւ ՌԴ-ի օգ­նու­թյամբ հաղ­թա­հա­րե­լու սպա­սե­լիք­նե­րին, ռուս­նե­րի հետ մտնել պա­տե­րազ­մի մեջ՝ ա­նո­րոշ հույ­սե­րով: Կա՛մ մե­նակ թող­նել նման պա­տե­րազմ մտած «փոքր եղ­բո­րը», որն այդ դեպ­քում նրա հա­մար կդառ­նար կոր­ծա­նա­րար:

Այս ա­մե­նից զատ, պետք է նա­եւ հաշ­վի առ­նել, որ մասշ­տա­բա­յին հար­ձա­կու­մը կլի­ներ ուղղ­ված ինչ­պես ՌԴ-ին, ո­րը Հա­յաս­տա­նի հետ ու­նի հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նա­գիր, այն­պես էլ՝ ՀԱՊԿ-ին: Ընդ ո­րում, այս վեր­ջին դրվա­գը եւս ՌԴ-ի հա­մար իս­կա­կան քա­ղա­քա­կան փոր­ձա­քար կլի­ներ. ան­կախ մնա­ցած բո­լոր բար­դու­թյուն­նե­րից, ՀԱՊԿ ան­դա­մի դեմ, ո­րի հետ նա­եւ երկ­կողմ պայ­մա­նագ­րով ես կապ­ված, չպա­տաս­խա­նե­լը կնշա­նա­կեր պաշ­տո­նա­պես ՀԱՊԿ-ը, ա­պա նա­եւ ԵՏՄ-ն «թա­ղել»: Մի­գու­ցե ՌԴ-ի հա­մար այդ կա­ռույց­ներն աս­տի­ճա­նա­բար բեռ են դառ­նում, նման վար­կած էլ կա: Սա­կայն ե­թե պար­տադր­ված ես գնում դրանց «թա­ղե­լուն», այն էլ՝ Խար­կո­վից հե­տո, ա­պա դա կդառ­նար ծանր հար­ված: Ա­ռա­վել եւս, երբ հա­յաս­տա­նյան ուղ­ղու­թյամբ դիր­քե­րը զի­ջելն ար­դեն իսկ Մոսկ­վա­յի հա­մար ծանր հար­ված կլի­նի: Այս ա­մե­նը եւ մի շարք այլ հան­գա­մանք­ներ հաշ­վի առ­նե­լով, Ա­լի­ե­ւը պետք է որ գի­տակ­ցի, որ մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման գնա­լու դեպ­քում Մոսկ­վան, մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, կպա­տաս­խա­նի: Ընդ ո­րում, ան­կախ նրա­նից, թե ինչ ռե­ակ­ցի­ա կու­նե­նա Ան­կա­րան, եւ Վա­շինգ­տոնն ինչ սո­ու­սով դա կհրամց­նի:

Կա նա­եւ Ի­րա­նը, ո­րը չհա­պա­ղեց նա­խա­գա­հի մա­կար­դա­կով կա­պի դուրս գալ Նի­կո­լի հետ՝ վե­րա­հաս­տա­տե­լով Թեհ­րա­նի հայտ­նի դիր­քո­րո­շու­մը տա­րա­ծաշր­ջա­նում սահմ­աննե­րի փո­փո­խու­թյան ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան մա­սին: Թե նման փոր­ձի դեպ­քում գործ­նա­կա­նում ինչ­պես կվար­վի Թեհ­րա­նը, ի­հար­կե, մութ է մնում: Բայց հաշ­վի առ­նե­լով, որ մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ Հա­յաս­տա­նի հետ հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի խզման դեպ­քում Ի­րանն իր սահ­ման­նե­րին կու­նե­նա ՆԱ­ՏՕ-ական՝ առն­վազն ի դեմս Թուր­քի­ա­յի, հնա­րա­վոր է նա­եւ իս­րա­յե­լյան խմբա­վո­րում­ներ, մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ ի­րա­նա­կան բա­նա­կը տե­ղը նստած չի մնա: Ա­մեն դեպ­քում, այդ ռիս­կը եւս Ա­լի­ե­ւը չի կա­րող աչ­քա­թող ա­նել:

Չնա­յած նա­եւ նկա­տենք, որ Ադր­բե­ջա­նի գոր­ծո­ղու­թյու­նն­երում տե­սա­նե­լի չէր նա­եւ մեծ պա­տե­րազմ սկսե­լու ծրա­գիրը: Հիմ­նա­կա­նում գոր­ծում էր հրետա­նին, եւ չնկատ­վե­ցին կոնկ­րետ հատ­ված­նե­րում ճեղք­ման գնա­լու փոր­ձեր: Ա­վե­լի ճիշտ, սա նման էր մար­տով հե­տա­խու­զու­թյան՝ Մոսկ­վա­յի, մի­գու­ցե նա­եւ Թեհ­րա­նի ռե­ակ­ցի­ան ստու­գե­լու հա­մար: Ե­թե հար­մար ռե­ակ­ցի­ա լի­ներ, ինչ կա որ, կա­րե­լի էր ա­ռաջ գնալ: Բայց ե­ղավ Պու­տի­նի ան­մի­ջա­կան մի­ջամ­տու­թյու­նը, եւ դրան հա­ջոր­դեց զի­նա­դա­դար:

Կպահ­պան­վի՞ զի­նա­դա­դա­րը, դա նույն­պես կախ­ված է այն նույն հար­ցադ­րում­նե­րից, ո­րոնք հնչեց­րինք. Ա­լի­եւն ու Էր­դո­ղա­նը կգա՞ն այն մտքին, որ կա­րող են Պու­տի­նի «գլխից թռնել», կվերսկ­սեն հար­ձա­կու­մը, չե՞ն գա, չեն սկսի: Ընդ ո­րում, ան­կախ ա­րեւմ­տյան պար­տադ­րանք­նե­րի եւ նի­կո­լյան լո­լո­նե­րի:

ՄԻ­ԱԿ  ՓՐԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ  ՄԻ­ՈՒ­ԹԵ­ՆԱ­ԿԱՆ ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆՆ Է

Այս հեր­թա­կան ադր­բե­ջա­նա­կան հար­ձակ­ման հետ կապ­ված, ի­հար­կե, կա նա­եւ մեկ այլ հարց՝ իսկ ին­չո՞վ էր զբաղ­ված Նի­կո­լը: Ո­րոշ բա­ներ տե­սանք: Օ­րի­նակ, ի տար­բե­րու­թյուն 44-օրյա պա­տե­րազ­մի, այս ան­գամ ա­րա­գո­րեն, գրե­թե ա­զե­րի­ա­կան ա­ռա­ջին կրա­կոց­նե­րին զու­գա­հեռ, գի­շե­րով դի­մեց ռուս­նե­րին եւ ՀԱՊԿ-ին, թե օգ­նու­թյան ե­կեք:

Բայց այս­տեղ մեկ հե­տաքր­քիր նրբե­րանգ կա. իսկ Նի­կոլն այդ­քան վստա՞հ էր, որ ի­րենց հա­մար այս ծանր պա­հին Մոսկ­վան Հա­յաս­տա­նին օգ­նե­լու հա­մար ու­ժեր կա­րող էր գտնել: Ու ե­թե պարզ­վի, որ՝ ոչ, պետք է այս ան­գամ էլ սկսեր աղմ­կել, թե ռուս­ներն ի­րենց պար­տա­կա­նու­թյու­նը չկա­տա­րե­ցի՞ն: Իսկ չէ­ի՞ն կա­րող սպա­սել մինչ լու­սա­բաց, գո­նե տես­նե­լու հա­մար, թե Մոսկ­վա­յի քա­ղա­քա­կան մի­ջամ­տու­թյունն ար­դյունք տա­լի՞ս է:

Լավ, հե­ռուն տա­նող մտո­րում­ներ ա­ռաջ բե­րող այս ա­մե­նը թող­նենք մի կողմ՝ կենտ­րո­նա­նա­լով մեկ այլ, ա­վե­լի խոր­քա­յին փաս­տի վրա: Այ­սինքն, Նի­կո­լը հա­մա­ռո­րեն խո­սում է «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գից», գնում է Ա­լի­ե­ւի հետ հան­դի­պում­նե­րի, հա­վա­նու­թյուն է տա­լիս նրա բո­լոր պայ­ման­նե­րին, օ­րերս ա­ռանց ան­գամ մեկ կրա­կո­ցի հանձ­նեց Լա­չի­նը: Կարճ ա­սած, «կաշ­վից դուրս է գա­լիս» Հեյ­դա­րո­վի­չին հա­ճո­յա­նա­լու հա­մար, իսկ նա հար­ձակ­ման է անց­նում: Պարզ հարց՝ ին­չո՞ւ: Այս հարցն այն­քան բնա­կան է, որ ան­գամ Նի­կոլն է հաս­կա­նում, որ ար­դեն ստիպ­ված է պա­տաս­խա­նել: Եվ դա փոր­ձեց ա­նել ե­րեկ՝ Ազ­գա­յին ժո­ղո­վում իր ե­լույ­թով: Թե­եւ «բա­ցատ­րու­թյուն­նե­րով» մի­այն նոր հար­ցեր ա­ռաջ քա­շեց:

Այս­պի­սով, ի՞նչ է ու­զում Ա­լի­ե­ւը՝ ըստ Նի­կո­լի: «Շատ կարե­ւոր է պար­զա­բա­նել տե­ղի ու­նե­ցո­ղի հա­մա­տեքս­տը»,- հու­սադ­րող տո­նով սկսեց նա, եւ, չզար­մա­նաք, ի­րոք մի շարք ճշմար­տու­թյու­ններ հայտ­նեց, թե­եւ հա­նուն ար­դա­րու­թյան ա­սենք, որ դրան­ցում ո­րե­ւէ նոր բան չկար: Այս­պես, ըստ Նի­կո­լի, այս հեր­թա­կան հար­ձա­կու­մը՝ «Կապ­ված է Ղա­րա­բա­ղի հար­ցի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի հետ»: Այ­սինքն, Ա­լի­եւն ան­գամ «ԼՂ ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյա­նը, ի­րա­վունք­նե­րին եւ դրա­նից բխող կար­գա­վի­ճա­կի» մա­սին հա­յաս­տա­նյան ա­նող­նա­շար հա­կա­ճա­ռո­ւ­թյան հետ չի հա­մա­ձայն­վում, այլ՝ հա­մա­րում է՝ «Ղա­րա­բաղն Ադր­բե­ջան է, եւ վերջ», ոչ մի բա­նակ­ցու­թյուն: Այն, որ Ադր­բե­ջա­նի պա­հան­ջը հենց դա է, որ այն դրված է «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» հիմ­քում, քա­նիցս ենք ա­սել: Պար­զա­պես, Նի­կո­լը դա ըն­դու­նե­լու հար­ցում խնդիր ու­նի՝ Ռու­սաս­տա­նի տե­սա­կե­տը մի­ան­գա­մայն այլ է: Ու սայ­լը տե­ղից չի շարժ­վում:

Հա­ջոր­դը, որ պնդում է Նի­կո­լը. «Երբ խո­սակ­ցու­թյուն է գնում դե­մար­կա­ցի­ա­յի եւ դե­լի­մի­տա­ցի­ա­յի գոր­ծըն­թա­ցի մա­սին, ակն­հայտ է դառ­նում, որ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է այդ գոր­ծըն­թաց­նե­րի հա­մա­տեքս­տում ո­րո­շա­կի խնդիր­ներ բարձ­րա­ձայ­նել, իր ձե­ւա­կերպ­մամբ, իբր ա­պօ­րի­նի ձե­ւով ՀՀ-ին հանձն­ված ո­րոշ տա­րածք­նե­րի վե­րա­բե­րյալ»: Կարճ ա­սած, դեռ մի բան էլ Հա­յաս­տա­նից է հող ու­զում, ո­րը կա­մաց-կա­մաց կա­րող է հաս­նել Զան­գե­զուր-Սե­ւան-Երե­ւա­նին: Ու­զում է նա­եւ մի­ջանցք, ո­րը եւս Նի­կո­լը տալ չի կա­րող, քա­նի որ այս­տեղ էլ կա ռու­սա­կան գոր­ծո­նը: Վեր­ջա­պես, պա­հան­ջում է նա­եւ, որ հա­յաս­տա­նյան բա­նա­կը չուժեղա­նա: Դա հեշտ է ա­նե­լը. մեր բա­նակն այ­նպես են «մո­դեռ­նի­զաց­րել», որ ե­րե­ւի ան­գամ 44-օրյա պա­տե­ր­ազ­մի վեր­ջին փու­լի մա­կար­դա­կը չկա: Ի դեպ, այս հար­ցի հետ կապ­ված Նի­կո­լը ցնցող բա­ցատ­րու­թյուն տվեց՝ Հա­յաս­տա­նը զեն­քի փող ու­նի, բայց շա­տե­րը չեն վա­ճա­ռո­ւմ, վա­ճա­ռե­լու դեպ­քում էլ ճա­նա­պարհ­ներ չկան, որ բե­րեն: Ու պարզ հարց՝ իսկ «հան­ցա­վոր նախ­կին­նե­րի» ժա­մա­նակ այդ ճա­նա­պարհ­նե­րը կա­յի՞ն: Բայց շատ բան է­ին այն ժա­մա­նակ բե­րում, այդ ինչ­պե՞ս, որ­տե­ղի՞ց: Սա մի կող­մ, պար­զա­պես ասվա­ծը Նի­կո­լի ինք­նա­խոս­տո­վա­նու­թյունն էր, որ բա­նա­կը զի­նել ի զո­րու չէ:

Գու­մա­րած, ե­թե Ա­լի­եւն այդ­քան պա­հանջ­ներ ու­նի, ա­պա դա նշա­նա­կում է, որ նա պար­զա­պես «թքած ու­նի» ա­մեն մի «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի» վրա: Մի կող­մից, սա ոչն­չաց­նում է դեռ Լեւո­նի ժա­մա­նակ­նե­րի դա­վա­ճա­նա­կան թե­զը, թե՝ «Ղա­րա­բա­ղը տանք եւ հան­գիստ կապ­րենք», ո­րը ներ­կա­յումս կրկնում են նի­կո­լա­կան ո­րոշ գոր­ծիչ­ներ: Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. սրա­նով Նի­կո­լը բա­ցա­հայտ խոս­տո­վա­նեց, որ իր ողջ քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րով նա այդ­քան հպար­տա­նում էր, ի սկզբա­նե է ձա­խող­ված ե­ղել: Ե­թե ան­գամ մյուս բո­լոր կաս­կած­նե­րը, այդ թվում, թե կազ­մա­կերպ­ված խա­ղե­րի մեջ է Ա­լի­ե­ւի հետ, մի կողմ ենք դնում, ա­պա բա­ցա­հայ­տո­րեն ձա­խող­ված քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով նա ե­րեկ ԱԺ-ում պար­զա­պես պար­տա­վոր էր հրա­ժա­րա­կան ներ­կա­յաց­նել: Բայց ի­հար­կե, ոչ մի դեպ­քում չի ներ­կա­յաց­նի, չնա­յած այս բո­լոր ինք­նա­խոս­տո­վա­նու­թյուն­նե­րին:

Իսկ ի­րա­կա­նում Նի­կո­լը այդ ա­մե­նով մեկ բան հաս­տա­տեց՝ Հա­յաս­տա­նը հասց­րել է այն վի­ճա­կին, որ Ադր­բե­ջանն ար­դեն հար­ձակ­վել-չհար­ձակ­վե­լու հար­ցում մեր եր­կրին ո­րե­ւէ կերպ իր հաշ­վարկ­նե­րում չի նե­րա­ռում, եւ դա հաս­կա­նա­լի է. ե­թե պատ­կե­րա­ցում ան­գամ չկա մեր զին­վա­ծու­թյան մա­կար­դա­կի մա­սին, ա­պա են­թադ­րե­լի է, որ շատ ցածր է, եւ այդ դեպ­քում մնում ես հաշ­վարկ­նե­րից դուրս: Փո­խա­րե­նը, Ա­լի­ե­ւի մի­ակ հաշ­վարկն է՝ բա Մոսկ­վան ի՞նչ կա­սի կամ կա­նի: Ու այդ դեպ­քում գա­լիս ենք այն ի­րո­ղու­թյա­նը, ո­րի մա­սին խո­սում ենք 2020թ. նո­յեմ­բե­րից ի վեր՝ Հա­յաս­տա­նի հա­մար փրկու­թյան մի­ակ տար­բե­րա­կը Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան մաս դառ­նալն է: Ե­թե ողջ ժո­ղովր­դով դեռ չենք հա­մոզ­վել, վայ մեզ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում