Արցախում անցկացվեց ամենամյա հուշամրցաշարը. hայտնի են գավաթակիրները

Տեսանյութեր

Թեեւ 44 օրյա պատերազմի վերքերն այսօր էլ թարմ են, սակայն Արցախը շարունակում է ապրել եւ ապրեցնել: Արցախում ի թիվս բնակարանաշինության, տարբեր ոլորտներում նորանոր ձեռքբերումների` չի անտեսվում նաեւ մշակույթն ու սպորտը: Արցախցիներն ամեն ինչ անում են,  որ հայկական հետքը Արցախում շարունակի ամրապնդվել` ի հեճուկս հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածախության, որն ամենօրյա ռեժիմով խաթարում է քաղաքացիների բնականոն կյանքը: Հենց դրա համար էլ այսօր արցախցիներն անմասն չեն մնում սպորտային եւ մշակութային միջոցառումներից:

«Իրավունքն» այսօր բացառիկ հնարավորություն է ունեցել ներկա գտնվել արցախյան առաջին ազատամարտի հերոս ՍԵՅՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նվիրված ատլետիկայի ամենամյա մրցաշարին, որի նպատակն է հայ երիտասարդների մեջ վառ պահել բազմակի չեմպիոն Հարությունյանի հիշատակը, ինչպես նաեւ կատարելագործել ատլետների մարզական վարպետությունն ու ի հայտ բերել մարզաձեւի ուժեղագույններին:

Նշենք, որ այս մրցաշարին պետք է մասնակցեին նաեւ Հայաստանի տարբեր մարզերի ատլետները, սակայն նրանք չկարողացան գալ` պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով առկա ռազմական գործողություններով եւ հաշվի առնելով Հայաստանն ու Արցախը կապող միջպետական ճանապարհի ոչ անվտանգ լինելով, ինչի վերաբերյալ հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը: Շտաբի հայտարարության մեջ մասնավորապես ասված էր, որ Երեւանից Ստեփանակերտ երթեւեկել խիստ անհրաժեշտ դեպքերում: Ի դեպ, այսօր առավոտյան Սիսիան տանող ճանապարհի վրա եւս լսվել են կրակոցներ եւ գործնականում այն նույնպես անվտանգ չէ: Այսօր Արցախից Երեւան գրեթե մեքենա չի գնացել, հակառակ ուղղությամբ` եւս:

Վերադառնալով արցախյան ազատամարտի հերոս, բազմակի չեմպիոն Սեյրան Հարությունյանի անվան մրցաշարին` շեշտենք, որ այն նախատեսված էր անցկացնել Արցախի ղեկավարության բարձր հովանու ներքո: Սակայն հայաստանյան վերջին երկու օրերի իրադարձությունների ու զոհերի փաստով պայմանավորված` մրցաշարն անցկացվեց առանց հանդիսատեսի եւ պաշտոնատար հյուրերի: Ներկա չէր նաեւ Արցախի հանրապետության Ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:

Մրցաշարին մասնակցեցին բացառապես արցախյան տարբեր քաղաքներից ժամանած ատլետները, որի մեկնարկը տրվեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով վերջին օրերին զոհված մեր զինվորների հիշատակին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

306225130-1264888164287788-4284829714259818128-n

306324427-1144254192832934-8993904264753527401-n

306358460-648598319861324-5959818259008229034-n

306673329-465978822096447-2439348345487110865-n

306687319-1227253864733603-8657109076981484643-n

306806471-1815976842127961-347388256369955518-n

307241274-402710981942001-3502363991707863262-n

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում