«Երբ ղեկին է քաղաքական դաշտի համար թերուս մեկը, ոչինչ արդեն զարմանալի չէ».ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­Ն

Մշակութային

 «Իրա­վուն­քը» զրու­ցել է բա­նաս­տեղ­ծու­հի, ՀԳՄ ան­դամ ՀՌԻՓ­ՍԻ­ՄԵ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ:

Տի­կին Հով­հան­նի­սյան, Ձեր՝ 44-օրյա պա­տե­րազ­մի մա­սին գիր­քը մեր հե­րոս­նե­րի մա­սին է: Կմա­ն­րա­մաս­նե՞ք:

— Գիր­քը հե­րո­սու­թյան քրես­տո­մա­տի­ա է, ու­սու­ցա­նող: Հայ­րե­նա­սի­րու­թյան դա­սեր են այն­տեղ, ա­րի­ու­թյան, ազ­գան­վի­րու­մի, պայ­քա­րի: Մի քա­նի տար­վա կտրված­քով նա­յե­լիս, այն ա­ռա­վել կար­ժե­ւոր­վի: Հե­րոս­նե­րի հա­րա­զատ­նե­րի պատ­մու­թյուն­նե­րի վրա է կա­ռուց­ված գիր­քը: Այն­տեղ է մեր սե­րուց­քի հե­րո­սա­պա­տու­մը: Հի­մա, երբ ետ եմ նա­յում, ինձ մի հարց չեմ կա­րող չտալ` Հռիփ­սի­մե, դու պո­ետ է­իր, ինչ­պե՞ս կա­րո­ղա­ցար ցա­վի բեռ­նե­րով հաս­նել վերջ­նագ­րին: Ան­հա­վա­նա­կան է: Ա­յո, թի­կուն­քիս ա­ռաջ­նոր­դող երկ­նա­յին ու­ժեր է­ին, ան­մահ հո­գի­նե­րի աստ­ղա­լույ­սը, եւ գրվեց:

— 44-օրյա պա­տե­րազ­մի երկ­րորդ տա­րե­լի­ցին ըն­դա­ռաջ Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ հար­ձակ­վեց մեր Հայ­րե­նի­քի վրա: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Գի­տե­ի, որ պա­տե­րազ­մի ա­վար­տի քար­տե­զը դեռ ամ­բող­ջա­կան չէ, ար­կե­րը դեռ նոր են լռել, ա­րյու­նը չի մաքր­վել հո­ղից, բայց նման ա­րա­գըն­թա­ցու­թյուն չէ­ի պատ­կե­րաց­նում: Չնա­յած, երբ ղե­կին է քա­ղա­քա­կան դաշ­տի հա­մար թե­րուս մե­կը, ո­չինչ ար­դեն զար­մա­նա­լի չէ:

Ա­մեն դեպ­քում, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, որ չնա­յած 44-օրյա պա­տե­րազ­մի ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րին` հայ ժո­ղովր­դի հո­գին չի կոտր­վել

— Ո՛չ, հա­զար ան­գամ` ո՛չ: Մահ­վան ուր­վա­կա­նը, երբ տե­սա­նե­լի է, տան­տեր է դառ­նում, մի­ֆա­կան խոս­քե­րը դա­տարկ կրա­կոց­ներ են: Ժո­ղովր­դի ո­գին պող­պա­տից չէ, քա­րից չէ: Ե­թե մի­այն սեւն է իշ­խում իր ըն­դեր­քում, ինչ­պե՞ս կա­րող է նրան վար­դա­գույն ա­սել: Ցա­վը պի­տի ապ­րել, որ կշի­ռը զգաց­վի: Ֆան­տա­զի­ա­յի ժան­րին է հա­ճախ Նի­կո­լը դի­մում: Նա որ­տե­ղի՞ց հաս­կա­նա ան­վերջ մխա­ցող ցա­վի սզուն, երբ չի ապ­րել այդ ող­բեր­գու­թյու­նը:

Ճի՞շտ եք հա­մա­րում հա­մա­ցան­ցում տե­սա­կետ­ներ այդ թե­մա­յով փո­խա­նա­կե­լը:

-Թե­ման ցե­ցա­կիր է...

Եվ վեր­ջում՝ Ձեր հո­գու խոս­քը այն ծնող­նե­րին, ո­րոնց որ­դի­ներն այս պա­հին կռվի դաշ­տում են, եւ այն զին­վոր­նե­րի ծնող­նե­րին, ո­րոնք զոհ­վե­ցին հա­նուն հայ­րե­նի­քի:

— Խոս­քեր չու­նեմ, մի­այն ա­րյանս ա­մեն մի բջի­ջով հաս­կա­նում եմ նրանց: Այն մնում է աղ` թաց վեր­քի վրա, ո­րը եր­բեք չի սպի­ա­նում: Օ­րե­րի ար­թուն պա­հակն է, հի­շեց­նում է, որ տա­ռա­պան­քին քնել չկա, ին­քը աչ­քե­րը չի փա­կում: Հսկում է կյան­քի բո­լոր պա­հե­րը եւ չի թող­նում, որ մո­ռա­նաս իր մա­սին:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում