«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գայանե Զարգարյանը արդար, ճիշտ ու ազնիվ Լրագրող ա, ու դրանով իսկ խանգարում է թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը. նրան կփորձեն լռեցնել, բայց դա չի հաջողվելու. էդ ես եմ Ձեզ ասում

Թեմա
<<Ով ուզում ա լինի իրավունք չունի որեւէ կերպ խոչընդոտել ազնիվ ու ճիշտ լրագրողի աշխատանքին։ Գայանեն արդար, ճիշտ ու ազնիվ Հայուհի ա, լրագրող ու դրանով իսկ խանգարում է թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը։ Ու հենց դա է պատճառը, որ միշտ ծախու մարդկանց թիրախում է։ Նրանք տանել չեն կարողանում ճիշտ մարդկանց. ոչ ես, ոչ Գայանեն ոչ ոքի, կներեք, դուդուկի տակ պար եկող չենք։ Լավ, ես զարմանում եմ, Դուք էս ինչքա՞ն եք իջել, որ փորձում եք ազնիվ կնոջ, պրոֆեսիոնալ մասնագետի վրա ինքնահաստատվել։ Գիտեք, կորցրած մարդը կարա հասկանա ազնիվ մարդու արժեքը, սրանք, որ չեն կորցրել դրա համար էլ էս աստիճանի տականք են։ Սրանք միլիոնավոր դոլարներ են ծախսում՝ ճիշտ մարդկանց վրա ստվեր գցելու համար։ Սրնաց համար թե՛ Գայանեի, թե՛ իմ տեսակը աններելի է, նրանք ամեն ինչ անելու են, որ իրենց կեղտերը ջրի երես չհանվեն։ Բայց չարաչար սխալվում են, ես միանշանակ դատապարտում եմ Գայանեի նկատմամբ տեղ ունեցածը, էս ամեն ինչը մի բան է փաստում՝ Գայանեն խանգարում է նրանց, պետք լռեցնեն, բայց դա չի հաջողվելու, էդ ես եմ Ձեզ ասում>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած ակցիայի ժամանակ մեր գործընկեր, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար, ճանաչված լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ տեղի ունեցած դատապարտելի միջադեպին, որի ընթացքում մեր գործընկերը մարմնական վնասվածք է ստացել, ասաց զոհված զինծառայողի հարազատ, Տղաների թափած արյան համար մշտապես պայքարող, առաջնագծում գտնվող Արսեն Ղուկասյանը։
Բոլորը մի նպատակ են հետապնդում՝ ինչքան հնարավոր է ոչնչացնել էս ազգին։ Ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության համար մարդը, որպես մարդ արժեք չունի։ Երկու թեւի համար մի բան է պաշտելի, մի բանի համար են նրանք պատրաստ ամեն քայլի՝ դա փողն է, ուրիշ բան չի հետաքրքրում ո՛չ իշխանություներին, ո՛չ ընդդիմադիրներին, սրանք չունեն ո՛չ հայրենիք, ո՛չ սրբություն։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան