Եթե ես լինեի Երեւանում, ազգիս հետ միասին ես էլ կմասնակցեի հանրահավաքներին. Արա Բաբաջանյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Առնո Բաբաջանյանի հիշատակի» հիմնադրամի նախագահ, մեծանուն կոմպոզիտորի որդի՝ ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Բաբաջանյան, վերջերս Մոսկվայի օրվա կապակցությամբ տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանին նվիրված երեկո: Կմանրամասնե՞ք:

— Այո, սեպտեմբերի 10-ին Մոսկվայի վարչակազմի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի հայկական այդ գեղեցիկ պավելյոնում, «Առնո Բաբաջանյանի հիշատակի» հիմնադրամի հետ համատեղ անցկացրինք շատ հետաքրքիր համերգային երեկո` նվիրված Առնո Բաբաջանյանին: Հնչեց Առնո Բաբաջանյանի երաժշտությունը մեր երգիչների` Սուրեն Պլատոնովի, Գագիկ Եզեկյանի, Կարինե Ասիրյանի, Կարեն Մովսիսյանի  կատարմամբ: Երեկոն պատահական չէր, քանի որ Առնո Հարությունովիչը Մոսկվայի մասին 7 ստեղծագործություն է նվիրել, որոնցից ամենաճանաչվածը` «Ամենալավ քաղաքը աշխարհում» երգն է, որն իր ժամանակին այնքան տարածված էր, որ, կարծես թե, դարձել էր Մոսկվայի հիմնը: Ժամանակին այդ երգը ռադիոյով, երբ Նիկիտա Խրյուշչովը լսել էր, վրդովվել էր, թե ինչպես կարելի է Մոսկվայի մասին թվիսթ գրել: Բայց ինչպես տեսնում եք, հուրախություն մեզ՝ Նիկիտա Սերգեեւիչին 1964 թվականին ուղարկեցին թոշակի, իսկ այդ երգը մինչեւ այսօր էլ հնչում է:

Որքանով տեղեկացված եմ, ՌԴ նախագահի վարչակազմում համերգ է լինելու: Համերգին ովքե՞ր են մասնակցելու, եւ ո՞ր նվագախումբն է նվագակցելու:

— Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահի վարչակազմում լինելու է Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված շատ պատասխանատու համերգ, որտեղ կհնչեն նրա ստեղծագործությունները ՌԴ ՊՆ կենտրոնական զինվորական նվագախմբի կատարմամբ: Սոլիստներից ներկա կլինի նաեւ Արսեն Ստեփանյանը: Նաեւ հրավիրել ենք ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից սոլիստների, որոնք ելույթ կունենան Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված համերգին:

- Սրանով ավարտվելո՞ւ են Ձեր սեպտեմբերյան համերգային ծրագրերը:

— Ո՛չ, չի ավարտվելու, սեպտեմբերի 23-ին Կրասնոգորսկում նույնպես կլինի Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված փառատոն, որը մենք 2017թվականից անցկացրել ենք`  «Գլխավորը ծառայելն է» խորագրով: Այն անցկացրել ենք նաեւ Երեւանում, Սեւաստոպոլում, հեռավոր Արեւելքում, իսկ հիմա էլ անցկացնելու ենք Կրասնոգորսկում:

Անդրադառնանք նաեւ հայաստանյան վերջին իրադարձություններին: Ի՞նչ կարծիք ունեք այն ամենի մասին, ինչ հիմա կատարվում է մեր երկրում:

— Վերջին տարիներին ցավով եմ վերաբերվում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Մարդիկ, որոնք 2018թ. եկան իշխանության, թուլացրին բանակը, ժողովրդին բաժանեցին սեւերի ու սպիտակների, մշակույթը պլինտուսից ներքեւ իջեցրին: Արեցին ամեն ինչ, որ այսպիսի իրավիճակ լինի: Ստացվեց այնպես, որ իրենք կոնֆլիկտ հրահրեցին Ադրբեջանի հետ: Եվ ամեն ինչ գնաց նրան, որ մենք կապիտուլյացիայի ենթարկվենք: Մինչ այդ, Ադրբեջանին չհաջողվեց հաղթել մեր բանակին: Ինչը, ցավոք, եղավ ներկայիս իշխանության ժամանակ: Սա ցավալի է, բայց փաստ է:

Բայց չէ՞ որ, այսպես ասած, կապիտուլյացիայից հետո մեր ժողովուրդն ընտրեց նրան, ում օրոք եղավ այն:

— Կա մի այսպիսի խոսք` կարեւոր չէ ով է ձայն տալիս, կարեւոր է, թե ով է հաշվում: Ես չեմ կարծում, որ թափանցիկ ընտրություններ են եղել: Ճիշտ է, նաեւ զոմբիացած մասսա էլ կա Հայաստանում, եւ ինձ համար դա տխուր փաստ է, որ իմ համերկրացիները կարող են այդ աստիճան միամիտ լինել, չտեսնելով այն, ինչ կատարվում է երկրի ներսում: Ես գտնում եմ, որ մեր ազգը կարող է իր մեջ ներքին ուժ գտնել, որպեսզի պայքարի ներկայիս պոպուլիստական գործողությունների դեմ, ինչը հիմա կատարվում է: Մշակույթի մասին ընդհանրապես լռում եմ, քանի որ, ցավոք, պլինտուսից ներքեւ է իջեցվել: Եվ այս ամենը բերեց նրան, ինչը այսօր տեղի ունեցավ: Եվ չգիտես ինչու,  դրանում փորձում են մեղադրել մեր ռազմավարական գործընկերոջը` Ռուսաստանի Դաշնությանը: Բայց ես չեմ մտածում, որ Ռուսաստանը կապ ունի այն ամենի հետ, ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում: Այդ ամենը ներկայիս իշխանության ղեկավարների մեղավորության արդյունքն է: Ես լսեցի մարդկանց, որոնք ասում էին, թե պատրաստվում է ստորագրելու Արցախն ամբողջությամբ հանձնելու փաստաթուղթը, ինչի համար եղավ հանրահավաք Երեւանում: Եթե ես լինեի Երեւանում, ազգիս հետ միասին ես էլ կմասնակցեի հանրահավաքներին: Հույս ունեմ, որ, վերջիվերջո, Հայաստանում ճշմարտությունը կհաղթի ...

[ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում