Մենք  չենք կարող մեր ձեռքերը վեր բարձրացնել եւ հանձնվել. Բեդրոս Կիրկորով

Շոու բիզնես

«Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել ՌԴ վաստակավոր արտիստ ԲԵԴՐՈՍ ԿԻՐԿՈՐՈՎԻ հետ:

Բեդրոս Ֆիլիպովիչ, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը հարձակման է անցել ՀՀ պետական ​​սահմանի երկայնքով՝ մարտական ​​գործողություններ իրականացնելով Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

— Նրանք են սկսել, թե` մենք, ես դեմ եմ ցանկացած պատերազմի: Իրենք են սկսել, թե մենք, դա նշանակություն չունի: Չնայած, իհարկե, ինչ-որ տեղ նշանակություն ունի` եթե իրենք են սկսել, ինչո՞ւ են սկսել պատերազմը, եթե կա ստորագրված փաստաթուղթ՝ պատերազմի համերաշխության, գերիների վերադարձի: Ես չգիտեմ՝ նրանք մեր բոլոր գերիներին են վերադարձրել, թե` ոչ: Ես դեմ եմ ցանկացած բռնության: Իսկ այն, որ այս կրակը կրկին վառվում է, դա ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ազդեցության հետեւանքն է: Օրերս Մոսկվայում գտնվող Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնում էի, հանդիպեցինք Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրենի հետ: Մինչ այդ, ինչքան եղել եմ Հայաստանի դեսպանատանը, այնտեղ չէի եղել, քանի որ չգիտեի մեր մշակույթի կենտրոնի գոյության մասին: Ես այնտեղ շատ բաներ տեսա եւ համոզվեցի, որ նման ժողովրդին չի կարելի ոչնչացնել, եւ դա երբեք չի լինի: Հայերը միշտ եղել են եւ կմնան հավատարիմ Ռուսաստանին: Բայց պետք չէ ենթարկվել մեր դաշնակներին, որոնք Լոս Անջելեսում հայերի մեջ խռովություն են մտցնում: Դա ճիշտ չէ: Հայը հայի դեմ երբեք չպետք է դուրս գա, այլ լինելով քրիստոնյաներ՝ պետք է կոչ անեն մարդկային հարաբերությունների կարգավորման:

Ըստ Ձեզ, ի՞նչ ճանապարհով է պետք դադարեցնել պատերազմը, որո՞նք են լուծումները:

— Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիվանագիտորեն լուծել: Ինչպես ասում են` քաղցր լեզուն օձին էլ բնից կհանի: Դա նշանակում է` քաղցր լեզվով, դիվանագիտորեն պետք է լուծումներ գտնեն:

Իսկ երբ անմեղ ժողովրդի վրա հարձակվում են հանկարծակի՞…

— Գիտեք ինչ, մենք չենք կարող մեր ձեռքերը վեր բարձրացնել, հանձնվել եւ զիջել տարածքներ: Այս մեր վերջին պատերազմում մերոք շատ տարածքներ զիջեցին, որտեղ մեր եկեղեցիներն են, մեր խաչքարերն են, եւ մեր հայերն են դարերով ապրել այնտեղ: Ցավալի է տեսնել, երբ հեռուստացույցով ցույց են տալիս, թե ինչպես նրանցից մեկը նստելով մեր խաչքարին՝ ասում է՝ վերջապես մեր օրինական հողերում ենք: Ի՞նչ օրինական հողերի մասին է խոսքը, եթե դու նստած ես մեր խաչքարին: Գոնե ասելուց առաջ իջիր խաչքարից...

Եվ վերջում, եկեք հարցազրույցն ավարտենք Ձեր խոսքով` ուղղված հայերին:

— Հայերը պետք է միասնական լինեն եւ չպառակտվեն: Էլի եմ ասում՝ հայը հայի դեմ չպետք է դուրս գա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում