«Անդադար աղոթում եմ երկրիս համար». ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ-ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ամերիկաբնակ դերասանուհի, ռեժիսոր ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ-ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ հետ:

Տիկին Մսրյան, ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան ԱՄՆ-ում:

— Ամեն կերպ փորձում ենք առօրյան լցնել դրական ու լուսավոր էներգիայով՝ չնայած այս համատարած սոցիալական ու հոգեբանական ճգնաժամին:

Դուք ԱՄՆ-ում էլ եք զբաղվում Ձեր մասնագիտությամբ: Կպատմե՞ք ինչ նոր ծրագրեր ունեք:

— Այո… Խաղացել եմ մի քանի ներկայացումներում, նկարահանվել եմ մի քանի ֆիլմերում, գովազդային եւ երաժշտական հոլովակներում: Ուժերս փորձեցի նաեւ ռեժիսուրայի ասպարեզում. արի ու տես, որ ստացվեց: Բեմադրեցի «Պատգամ» մոնոդրաման ըստ՝ Կարեն Խաչատրյանի (Խաչկարի) պատմվածքի, ամուսնուս՝ Հովհաննես Բաբախանյանի դերակատարմամբ:

Ի՞նչ էիք զգում, երբ դուք ռեժիսորի աթոռին էիք, իսկ ձեր ամուսինը՝ բեմում:

— Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ մեր ամուսնական համատեղ կյանքի 30 տարիների ընթացքում առաջին դեպքն էր, որ Հովիկն ինձ լսում էր ու համարյա առանց վիճելու կատարում առաջադրված խնդիրները: Իսկ այժմ աշխատում ենք «Սայաթ-Նովա» գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի վրա եւ մի թատերական դուետ-ներկայացման վրա, անգլերեն լեզվով, որի վերնագիրը առայժմ չեմ հայտնի՝ փակագծերը չբացելու նպատակով…

Ինչո՞վ է տարբերվում ԱՄՆ-ի թատրոնը Հայաստանի թատրոնից:

— Համարյա ոչնչով: Թատրոնը նույն թատրոնն է, հանդիսատեսը նույն հանդիսատեսը: Միայն խոսակցական լեզուն է տարբեր, հոգեւոր լեզուն նույնն է…

Բացի թատրոնից՝ ունե՞ք մեկ այլ սիրելի զբաղմունք:

— Երբեմն նկարում եմ, իսկ վերջերս սկսել եմ գրել: Ուզում եմ այս հարցազրույցի շրջանակներում իմ մեծ անակնկալը մատուցել բոլոր նրանց, ովքեր սիրում ու գնահատում են Վլադիմիր Մսրյան անգնահատելի արտիստին: Ես, որպես նրա դուստր, չէի կարող չանդրադառնալ ու չներկայացնլ նրա կյանքի այն պահերը, որոնք հասու են եղել միայն ինձ: Կարծում եմ՝ գիրքը շուտով պատրաստ կլինի…

Սիրո՞ւմ եք հյուրեր ընդունել:

— Այո, սիրում եմ…Գիտե՞ք, երբեմն ինձ թվում Է, որ հյուրերը մեր ընտանիքի անբաժան մասն են:

Ովքե՞ր են հիմնականում Ձեզ հյուրընկալվում:

— Հիմնականում ընկերներ, բարեկամներ, հարազատներ, որոնք ավելի են արժեւորում մեր օրն իրենց ներկայությամբ:

Սիրո՞ւմ եք համեղ պատրաստել: Ձեր պատրաստած կերակուրներից ո՞րն են ավելի շատ սիրում:

— Այո, սիրում եմ… Եվ ամեն անգամ փորձում եմ չկրկնվելով՝ նմանեցնել մայրիկիս պատրաստած համեղ ու գեղեցիկ ձեւավորված ուտելիքներին:

Կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ Ձեր պատրաստած կերակուրներից որեւէ բաղադրատոմսով:

Creme Brulee (ԿՐԵՄ ԲՐՈԼԵ)

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

2 1/3 բաժակ թանձր սերուցք

2/3 բաժակ կաթ

1/4 բաժակ սպիտակ շաքար

3 ամբողջական ձվի դեղնուց

1 ճ.գ. վանիլի էքստրակտ

3/4 բաժակ նուրբ թակած բաց շագանակագույն շաքարավազ

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Տաքացրեք ջեռոցը մինչեւ 300° եւ թխեք 30-35 րոպե: Թողեք սառչի, ապա 4-ից 5 ժամով տեղափոխեք սառնարան: Մատուցելուց առաջ՝ երեսապատել շաքարավազով, ապա հատուկ սարքով շաքարավազի երեսաշերտը հալեցրեք եւ մատուցեք:

Վերջերս Ձեր աղջիկը թոռնիկ պարգեւեց: Ինչպիսի՞ տատիկ եք:

— Թե ինչպիսի տատիկ եմ, կասի թոռնիկս՝ երբ մեծանա: Իսկ թե ինչ եմ զգում ես թոռնիկիս հանդեպ, բառերն ուղղակի անզոր են նկարագրել: Սա զգացողությունների նուրբ ու լուսաշող թելերի փունջ է, որի վրա մարգարտե հուլունքների պես շարվում են սերունդներն ու շողշողում՝ միմյանց լուսավորելով ու իմաստավորելով կյանքիդ ամեն մի վայրկյանը…

Ե՞րբ եք պատրաստվում այցելել Հայաստան:

— Ժամկետներ չեմ ուզում նշել: Պարզապես կասեմ, երբ նոր ներկայացումս պատրաստ լինի առաջնախաղին, իսկ գիրքս՝ գինեձոնին…

— 44-օրյա պատերազմի երկրորդ տարվանն ընդառաջ էլի անսպասելի, դավադրաբար Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա: Եկեք հարցազրույցն ավարտենք Ձեր սփոփանքի խոսքով՝ ուղղված այն ծնողներին, ում որդիներն այսօր կռվի դաշտում են, եւ նրանց, ում զավակներն ընկան հանուն Հայրենիքի:

 — Ես անդադար աղոթում եմ, որպեսզի կարողանանք գտնել խնդիրները լուծելու, ապրելու եւ կյանքը շարունակելու ճանապարհը: Թող Աստծո խաղաղությունը սփռվի աշխարհի վրա եւ իր լույսով պարուրի մեր հայրենի երկիրն իր խիզախ զավակներով հանդերձ… Կարծում եմ՝ միայն Աստծուն պետք է ապավինել եւ անդադար աղոթել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում