Oդից սնարյադներ էին իջնում, վառված մեքենաներ, կամազներ, դիակներ...Պատերազմի դեմքը այն վերապրած հերոսի շուրթերով

Հանդիպում

Ինչպե՞ս են Տղաները կարողացել մինչեւ հոկտեմբերի 26-ը արյան գնով պահել Հադրութը, ի՞նչ եղավ հոկտեմբերի 26-ից հետո,  ո՞վ դավաճանեց հայ զինվորին եւ առհասարակ պատերազմի մասին ողջ իրականությունը: Այս ամենը «Իրավունքի» հետ զրույցում պատերազմից երկու տարի անց վերհիշում է 44-օրյա արհավիրքը սեփական մաշկի վրա վերապրած, մինչեւ նոյեմբերի 10-ը` ծանր վիրավորում ստանալը մարտնչած ՍՈՒՐԵՆ ԴԻԼԲԱՐՅԱՆԸ:

- Պատերազմը որ սկսվեց, էդ ժամանակ ես հենց քաղաքի ներսում էի։ Առաջին գմփոցը, որ լսեցինք, նայեցինք երկինք. օդից սնարյադներ էին իջնում, նման բան կյանքում տեսած չկայինք: Մարդ կար՝ մտածում էր, թե սալյուտ է: Զինակից ընկերների հետ պետք է արագ մոտենայինք մեքենային ու շարժվեին դեպի դիրքեր։ Մեքենան պայթեց մեր աչքերի առաջ…

Ժամեր անց հասնում ենք դիրքեր։ Մտանք դիրքեր, ու արդեն շուրջը վառված մեքենաներ էին, կամազներ, դիակներ...

Մենք մինչեւ վերջ ուզում էինք մնայինք, որ Հադրութը պահեինք, բայց մեզ չէին թողնում։ Մենք մտածում էինք, որ հող չենք տալու, մինչեւ վերջին շունչն էլ բոլորս կկռվենք, բայց հող չենք տա ... Ասում էինք` լավ, էս էլ տվինք, էս մեկը պահենք, էս տվինք՝ մյուսը պահենք... Բայց դե ամեն ժամ իրենց տեխնիկան ավելի էր շատանում, անօդաչուներն էին շատանում, ամեն օր արկն ավելի առաջ էր պայթում: Հետո մի պահ եկավ, երբ արդեն մենք էլ ստիպված էինք դուրս գալ, շրջափակման մեջ էինք, օգնությունը շատ անկազմակերպ էր։ Ովքեր թասիբ ունեին, նրանք մնացին մեր կողքը։ Հիմնականում մեր գլխի տերն էինք, սպա չկար: Զինվորների վիճակը շատ մարտական էր, ոչ մեկ ոչ մի կերպ չէր ընկճվում, հույսներս չէինք կտրում, մանավանդ որ տուն էինք խոսում, ասում էինք՝ հեսա, հեսա պրծնում ա:

Վերջում Սուրենը ասում է. «Անհավատալի է, բայց դե իմ մեջ ուժ եմ գտել կյանքը շարունակելու։ Եթե ողջ ես մնացել, ուրեմն պետք է շարունակես այն ճանապարհը, որն ընտրել ես»։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում