Ես չեմ տեսնում, որ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն վերցնել մեր անվտանգության համար. Ռոբերտ Քոչարյան

Եղանակ

Ես չեմ տեսնում, որ Միացյալ նահանգները կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հետ կապված. դրա հեռանկարն ուղղակի չի երեւում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Միացյալ նահանգների եւ Ֆրանսիայի հայտարարությունները դրական եմ գնահատում։ Նենսի Փելոսիի այցը Հայաստան եւ հայտարարությունները, որոնք նա արել է, դրական եմ համարում։ Բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ ինչ-որ տեղ ապահովագրվել, ինչ-որ տեղ Ադրբեջանի քայլերը զսպող, այո, դրական եմ համարում։ Ուզում եմ, որ իրատեսական լինենք, Միացյալ նահանգների ազդեցությունը նաեւ Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, Էրդողանը ոչ մեկին չի լսում, եւ Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարում է, որ որեւէ զանգերի հետ հույս չկապեք. ու՞ւմ մասին էր այդ ակնարկը, հասկանալի է չէ՞։ Այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք եւ մի ծայրահեղությունից չընկնենք մյուս ծայրահեղության մեջ»,- նշեց Քոչարյանը։

«Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը նվազել է նաեւ մեր պարտության պատճառով։ Այսօր ՌԴ-ն փորձում է նման կարգի հարաբերություններ կառուցել նաեւ Ադրբեջանի հետ։ Ադրբեջանում Լավրովի հայտարարությունները երբ ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ինչ տեղ են տալիս Ադրբեջանին Հարավային Կովկասում իրենց քաղաքականության մեջ։ Հիմա մեղադրանք Ռուսաստանին, թե ինչու է Ռուսաստանը իր ազգային շահերից բխող քայլեր ձեռնարկում, անիմաստ է։ Ռուսաստանի դեմ սրել մեր հանրությունը, ավելի վատ մեզ համար։ Այո, կարող է իրավիճակը փոխվել, մենք պիտի ավելի ակտիվ համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանն այս տարածաշրջանում դեռ իրենից բան է ներկայացնում, որ այս քաղաքականությամբ դուք կարող եք կորցնել Հայաստանը։ Պետք է համոզվել, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Մենք ոչինչ չենք անում, հետո ասում ենք՝ ինչու է Ռուսաստանն ավելի ակտիվ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի հետ, եթե դու չկաս, բա ինչ անի՞, չզբաղվի՞ այս տարածաշրջանով»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում