ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ինչ­քան խո­րա­նում է հա­կա­մար­տու­թյունն Ուկ­րա­ի­նա­յում, այն­քան ա­վե­լա­նում են ան­հար­մա­րու­թյուն­նե­րը` կապ­ված պատ­ժա­մի­ջոց­նե­րի հետ: Այս­պես, մե­դի­ա­փոր­ձա­գետ ՍԱՄ­ՎԵԼ ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ գու­ժում է. «Կարճ խոր­հուրդ եմ տա­լիս՝ դա­դա­րել օգ­տա­գոր­ծել Mail.ru-ն հնա­րա­վո­րինս շուտ: Եվ բո­լոր սոց­ցան­ցե­րում է­լեկտ­րո­նա­յին փոս­տը փո­խել: Քա­նի որ սանկ­ցի­ա­նե­րի տակ ընկ­նե­լու մեծ հա­վա­նա­կա­նու­թյուն կա: Հա­յաս­տա­նում բնակ­չու­թյան մեծ (գու­ցե շատ մեծ) տո­կոսն օգ­տա­գոր­ծում է Mail.ru-ն՝ որ­պես հիմ­նա­կան կամ մի­ակ էլ­փոս­տի տար­բե­րակ: Ես չեմ խո­սում ըն­կեր մա­յո­րի կող­մից ձեր նա­մա­կագ­րու­թյու­նը մի­ա­ժա­մա­նակ վե­րահս­կե­լու ռիս­կե­րի մա­սին: Այլ այն մա­սին, որ Apple-ը հա­վել­վա­ծը հե­ռաց­րել է իր խա­նու­թից: Հնա­րա­վոր է, որ Google-ը նույն կերպ վար­վի: Եվ նա­և հա­վա­նա­կան է, որ ամ­բողջ VK հոլ­դին­գը կհայտն­վի ուղ­ղա­կի պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ, քա­նի որ այն ղե­կա­վա­րում է Կի­րի­են­կո­յի որ­դին...»: Այդ զար­մա­նա­լի շտա­պո­ղա­կա­նու­թյունն էլ կապ­ված է նրա հետ, որ Կի­րի­են­կոն առնչ­վում է Դոն­բա­սում և այ­լուր հան­րաք­վե­ներ կազ­մա­կեր­պե­լու հետ: Ան­շուշտ, քա­ղա­քա­ցի­նե­րին սպաս­վող ռիս­կե­րի մա­սին զգու­շաց­նե­լը ճիշտ է, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն փոր­ձա­գե­տը չի պահ­պա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան չե­զո­քու­թյու­նը, կի­րա­ռե­լով «Ուկրա­ի­նա­յի օ­կու­պաց­ված շրջան­նե­րի գա­ու­լեյ­տեր» եզ­րույ­թը, ին­չը տհա­ճու­թյուն է պատ­ճա­ռում Z գոր­ծո­ղու­թյու­նը ող­ջու­նող քա­ղա­քա­ցի­նե­րին: Ի վեր­ջո, կա­րե­լի էր ա­վե­լի նրբան­կատ լի­նել:

Ի դեպ, թե­մա­յի առն­չու­թյամբ պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար ԱՐ­ՏԱԿ ԶԱ­ՔԱ­ՐՅԱ­ՆԸ հի­շեց­նում է այն հա­սա­րակ ճշմար­տու­թյուն­նե­րը, ո­րոնք զար­մա­նա­լի­ո­րեն ան­տես­վում են քա­ղա­քա­ցի­նե­րից շա­տե­րի կող­մից. «Արևմ­տյան աշ­խարհն օգ­նում է ոչ թե Ուկ­րա­ի­նա­յին, այլ Ուկ­րա­ի­նա­յի տա­րած­քում և Ուկ­րա­ի­նա­յի հաշ­վին կռվում են Ռու­սաս­տա­նի դեմ: Հա­յաս­տա­նին չեն օգ­նում, ո­րով­հե­տև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս գլո­բալ պայ­քա­րում, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը քա­ղա­քա­կա­նա­պես` ա­պաշ­նորհ, դաշ­նա­կից­նե­րի կող­մից` անվս­տա­հե­լի և բա­րո­յա­պես` թու­լա­մորթ կա­պի­տու­լյանտ­ներ են»: Ա­յո՛, քա­նի դեռ առ­կա է կա­պի­տու­լյանտ­նե­րի խուն­տան, Հա­յաս­տա­նին չի օգ­նի ո՛չ Ռու­սաս­տա­նը, ո՛չ Ա­րև­մուտ­քը, ո՛չ Ի­րա­նը և ո՛չ էլ այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րը: Զի կա­մա­զուր­կին, ով չի էլ փոր­ձում պայ­քա­րել սե­փա­կան շա­հի հա­մար, ոչ թե օգ­նում են, այլ օգ­տա­գոր­ծում որ­պես ման­րադ­րամ: Եվ քա­նի Նի­կո­լը կա, մեր եր­կի­րը «տա­լաշ-տա­լաշ» օ­տար­նե­րը զո­հա­բե­րում են, մին­չև չպրծնենք:

Հենց ԱՄՆ-ում թե­թև­ա­կի զրույց գնաց Հա­յաս­տա­նին ՍՊԱ­ՌԱ­ԶԻ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ վա­ճա­ռե­լու մա­սին, մեր հան­րու­թյան մի մա­սը զար­մա­նա­լի­ո­րեն խան­դա­վառ­վեց: Դրա առն­չու­թյամբ ռազ­մա­կան փոր­ձա­գետ Վա­հագն Մխո­յա­նը մի­ան­գա­մայն ար­դա­րա­ցի­ո­րեն «սա­ռը ջուր» է լցնում տաք գլուխ­նե­րին. «Ես, ճիշտն ա­սած, էդ հար­ցում շատ օպ­տի­միստ չէ­ի լի­նի հի­մա, նախ` ո­րով­հե­տև չեն ծա­խի, երկ­րորդ՝ ո­րով­հե­տև չեն առ­նի: Բայց ե­թե զուտ տե­սա­կան դա­տե­լու լի­նենք, ի՞նչ կա­րար մեզ պետք գար: Իր ո­րա­կով ա­մե­րի­կյան սպա­ռա­զի­նու­թյու­նը մի­ան­շա­նակ է­սօր հա­վա­սա­րը չու­նի աշ­խար­հում: Բայց ա­մե­րի­կյան ծանր սպա­ռա­զի­նու­թյան մա­սին, ցա­վոք սրտի՝ պի­տի մո­ռա­նալ: Ո­րով­հե­տև «բա­լը թանկ ա», բայց, որ էլ ա­վե­լի կա­րև­որ է՝ լո­գիս­տի­կան է թանկ: Երբ որ ա­սում եմ թանկ է, դա պի­տի հաս­կա­նալ, ոչ թե որ փողն ափ­սոս է, այլ որ էդ­քան փող ֆի­զի­կա­պես չկա»: Փոր­ձա­գետը, սա­կայն, նշում է և ռե­ա­լիս­տա­կան ուղ­ղու­թյու­նը. «Բայց ա­մե­նա­կա­րև­որ օ­ժան­դա­կու­թյու­նը, ո­րը Հա­յաս­տա­նը հի­մա կա­րա ստա­նա, դա նոր ո­րա­կի կադ­րե­րի մաս­սա­յա­կան պատ­րաս­տումն ու վե­րա­պատ­րաս­տումն է»: Այդ­տեղ էլ առ­կա է շատ լուրջ խո­չըն­դոտ` ինչ­քան էլ ճիշտ բա­ներ ա­ռա­ջար­կեն մաս­նա­գետ­նե­րը, կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տան ա­մեն ինչ «ՀԱԿ­մեջ» է ա­նում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում