UFC Fight Night ԱՐՄԱՆ ԾԱՌՈւԿՅԱՆԸ ԿՄԵՆԱՄԱՐՏԻ ԼԱՍ - ՎԵԳԱՍՈւՄ
ՍպորտԾնունդով Ջավախքից, ռուսաստանաբնակ պրոֆեսիոնալ խառը մենամարտերի մարզիկ,չեմպիոն UFC - ում հանդես եկող ԱՐՄԱՆ ԾԱՌՈւԿՅԱՆԸ, խառը մենամարտերի UFC Fight Night-ի շրջանակներում, հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ Լաս - Վեգաս քաղաքում։ Նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի մարզիկ Դամիր Իսմագուլանը, այս մասին տեղեկացնում է sport express - ը ։Ծառուկյանը, իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում այժմ 10-րդն է, Իսմագուլովը 12-րդը։
Արմանը, նախորդ մենամարտում, հունիսի 26-ին պարտվել էր ազգությամբ լեհ Մատեուշ Գամրուտին։ Ցավոք, մրցավարների կողմնակալ և անարդար վերաբերմունքի պատճառով գրանցվեց պարտություն։
Իսմագուլովը, հունիսի 18-ին հաղթել էր վրացի Գուրամ Կոտատելաձեին։ Հավելենք, որ Արման Ծառուկյանը վերջերս Սոչիում էր գտնվում ամենօրյա տքնաջան պարապմունքներ անցկացնում։
Հիմա էլ իր ծննդավայր Ջավախքում է գտնվում, ապրելով հեռավոր վայրերում ԱՄՆ ֊ում գտնվելով, նա երբեք չի մոռանում իր ծննդավայրը, հաճախ է այցելում հարազատներին, ընկերներին, հայրենակիցներին, ինչպես նաև Հայաստան է հաճախ այցելում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

