«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունը, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է. Աննա Հակոբյան

Ախ կանայք

Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով։

Ջոկատին զինվորագրված կանանցից մի քանիսի որդիները ժամկետային զինծառայողներ էին՝ այսինքն կռվի դաշտում, մի քանիսը զինվորագրվել էին իրենց եղբայրների փոխարեն, որոնք տարբեր պատճառներով չէին գնացել այդ քայլին։

Ունեինք Գերմանիայի հայտնի հիվանդանոցում իր աշխատանքը թողած եւ պատերազմի առաջին օրից հայրենիք վերադարձած երիտասարդ բժշկուհի, ով թիկունքում օգնություն էր ցույց տվել մարտի դաշտից դուրս բերված զինվորներին, բայց այլեւս չէր կրողացել հանդուրժել վիրավոր, զոհված 18-20 տարեկան տղաների տեսարանը, եւ որոշել էի ինքն էլ զենք վերցնել եւ նրանց շարքերում լինել։

Ունեինք պատգամավոր, որ մասնակցելով զինվորների հոգեհանգիստներին եւ տեսնելով նրանցից ոմանց՝ դեռեւս մանկական դեմքերը չէր հանդուրժել այդ պատկերը, եւ ինքն իրեն ասել էր՝ եթե այս երեխաները կարող են զենք բռնել ու կռվել, ուրեմն՝ ե’ս էլ եմ կարող։

Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված մ.թ.ա. 5-8 րդ դարերի Հայոց թացուհի Էրատոյի անունով։

Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։

Այդ կանայք բոլորը անարգանքի սյունին գամվեցին, քարկոծվեցին, պատվազրկվեցին, ծաղրի, ատելության, ամոթանքի ենթարկվեցին, հետապնդվեցին՝ ոմանց աշխատանքից ազատեցին, ոմանց ուսումից։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից, որ պատճառ եղա, որպեսզի նրանց մեկ օրվա մեջ դարձնեն «շարքային անբարոյականներ»։

Ես դարերի հեռավորությունից ներողություն եմ խնդրում իմ նախնուց՝ Էրատո թագուհուց, որ նրա անունը մեկ օրվա մեջ դարձավ շարքային հայհոյանք։

Ես հիմա հաղորդագրություն եմ թողնում իմ հաջորդներին, բոլոր այն հայ աղջիկներին ովքեր կծնվեն ու կապրեն մեզանից հետո.

- Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, եթե դու պատմության դասագրքերում երբեւէ կկարդաս նախադասություն, «թե դարեր շարունակ հայ կինը ոչ միայն իր օջախն է պահել, այլեւ պատերազմի ժամանակ զենք է վերցրել ու հայրենիքն է պաշտպանել, ինչի ապացույցն է նաեւ՝ 21-րդ դարասկզբին պատերազմի ժամանակ կազմված Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատը», իմացիր, որ այդ նախադասությունը պարզապես պատմական կեղծիք է։ Պատմության խեղաթյուրում, անպարկեշտ սուտ։

Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունն էր, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է, որտեղ պետք է գլուխը կախ ապրի՝ եթե նույնիսկ անհավասար ու դավադիր պատերազմի դաշտում իր զավակների արյունն է հոսում։

Ու սա թերեւս միակ հարցն է, որի շուրջ այս ծանր ու խառը ժամանակներում կա լիարժեք համահայկական համաձայնություն։

Ի վերջո՝ ճիշտ է «Էրատո» ջոկատի կանանց հալածեցին-ծաղրեցին, իսկ Էրատո թագուհու անունը սեռական հայհոյանքի վերածեցին մի քանի հազար մարդ միայն, բայց դա տեղի ունեցավ մի քանի միլիոն մարդու համերաշխ լռության ներքո՝ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։

Սիրելի փոքրիկ հայ աղջիկ, իսկ եթե կուզես իմանալ, թե որն էր իմ պատճառը, ինչու ես կազմեցի «Էրատո» ջոկատը, ապա կասեմ իհարկե։ Երբ փոքր էի, կարդում էի մեր բոլոր պատմավեպերը, հպարտ էի ինձ զգում եւ հավատում էի ամեն բառին։ Հավատացել էի նաեւ հայ կնոջ պատմական կերպարին։ Իմ պարտքն էի համարում նախորդ սերունդների արժանի ժառանգը լինել, եւ միեւնույն ժամանակ դժոխային պատերազմի միջով անցնող իմ հայրենակիցներին դիմանալու ուժ ու տոկունություն փոխանցել։

Սրանք էին իմ պատճառներն ու նպատակները։

Բայց, ինչպես պարզվեց, միշտ չէ, որ մենք գրում ենք այն ամենի մասին, ինչ արել ենք, եւ առավել ես միշտ չէ, որ մենք անում ենք այն ամենը, ինչի մասին խոսում ենք։

Հ.Գ. Շաբաթներ առաջ Հայաստանի վրա ռազմական հարձակման ժամանակ զոհվեց հինգ հայ կին՝ զինծառայողներ ու աշխարհազորայիններ էին։ Նրանց մասին պատմությունը ճիշտ կլինի միշտ՝ նրանք Հերոս կլինեն պատմության էջերում եւ հիմա արդեն Հերոս են նաեւ մեր օրերում։

Այս կանայք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի եւ միեւնույն ժամանակ փրկեցին հինգ զավակի կյանք։

Հավերժ Խոնարհում ու Փառք նրանց՝ Սուսաննա Գրիգորյանին, Անուշ Ապետյանին, Ալիսա Մելքոնյանին, Իրինա Գասպարյանին, Գայանե Աբգարյանին»,- գրել է նա։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան