Եթե հայ զինվորը և զինվորականը իմանա, որ իր թիկունքը ամուր է և պետությունը միասնական, իրեն ոչինչ չի կարող հաղթել․Ինչ է կատարվել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ արեւելյան սահմանագծում

Հանդիպում

Սեպտեմբերի 13-14-ը ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին առկա ռազմական գործողությունների վերսկսման առաջին իսկ օրը, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, իր առանձնակի կամավորական գումարտակի վաշտով ռազմական գործողությունների թատերաբեմ՝ արևելյան սահմանագիծ մեկնեց կամավորական վաշտի հրամանատար Վան Ահարոնյանը Ինչ էր կատարվում այդ օրերին սահմանում, ինչպես են տղաները դիմակայել թշնամու օդային հարվածներին մեզ հետ զրույցում պատմեց հենց Վանը, նախ նկատելով․

-Մեր հրամանատարության գլխավորությամբ շատ արագ կազմակերպվեց կամավորական առանձնակի գումարտակ։ Գումարտակը անմիջապես տեղակայվեց հայ-ադրբեջանական սահմանի արևելյան սահմանագծում, տրվեց հստակ խնդիրներ, որը պատվով և պատասխանատվությամբ կատարվել է։ Իրավիճակը հաճախ սրվել է հակառակորդի կողմից, սակայն իրավիճակը ամբողջությամբ միշտ գտնվել է և գտնվելու է մեր զինված ուժերի վերահսկողության տակ։
 
 
Վանը փաստում է․
 
-Հինգերորդ սերնդի պատերազմը ունի ռազմավարական հստակ կանոններ։ Մեր հրամանատարությունը գործել եւ գործում է գրագետ։ Ես վստահ եմ, որ քաղաքական բարենպաստ պայմանների և ազգային համախմբման պայմաններում, որը վստահ եմ կլինի մոտալուտ ժամանակահատվածում, մենք շատ ցավոտ կզարմացնենք մեր հակառակորդին, և կհիշեցնենք նրանց, որ մենք՝ մենք ենք, իսկ իրենք՝ իրենք են, ոքեր փախչում էին մեր առջևից։
Ճիշտ կառավարման պարագայում մեր զորքը  մարտի դաշտում կարող է հրաշքներ գործել, ընդամենը պետք է զարթնեցնել հայ զինվորականի պայքարող և չհանձնվող գենետիկ հիշողությունը։ Եթե հայ զինվորը և զինվորականը իմանա, որ իր թիկունքը ամուր է և պետությունը միասնական, իրեն ոչինչ չի կարող հաղթել։ Սա ոչ թե ասում եմ զգայական առումով, այլ սառը հաշվարկներ հաշվի առնելով։ Որպեսզի ոչ մեկի առանձին պահվածքը չառանձնացնեմ ամբողջություն, ընդհանուր կարող եմ գնահատական տալ, որ մեր զինված ուժերը ոչնչից չեն վախենում, պատրաստ են պատռել յուրաքանչյուր թշնամու, ու թող ոչ մեկ հանկարծ չփորձի կասկածի տակ դնել մեր գիտելիքներն ու ունակությունները։
 
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 
 
 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում