Արցախի բանալին էլի գտնվում է Ռուսաստանի ձեռքում, իսկ Ադրբեջանը բնական է, որ փորձում Է օգտագործել հարմար առիթը հարավային Կովկասում այդ բանալին գողանալու առումով․Արցախցի քաղաքագետ

Հանդիպում
Ինչպե՞ս են Արցախում արձագանքում Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում տեղ գտած մտքերին՝ կապված Արցախի ու արցախցու ճակատագրի վերաբերյալ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻՑ, ով փաստեց․
 
-ՀՀ վարչապետի ասուլիսը Արցախյան խնդրի հետ կապված որևէ բացահայտում չէր պարունակում, ըստ էության ևս մեկ անգամ կրկնել է այն ինչն արդեն հայտնի փաստ է, բայց ամբողջ խնդիրն էլ հենց կայանում է նրանում, որ ՀՀ վարչապետի ինստիտուտը իր ֆունկցիոնալ առանձնահատկություններով պետք է տարբերվի տեղեկատվական դեպարտամենտից։ Այն որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ընդհանրապես որևէ մեկը պատրաստ չէ ճանաչելու արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը գաղտնիք չէ, բայց մեր խնդիրը ոչ թե ընդամենը աշխարհաքաղաքական իրողությունների արձանագրումն ու դրանց հետ հաշվի նստելն է, այլ դրանք մեր ազգային ու պետական շահերի նկատառումներով վերափոխման ենթարկելը։ ԱՄՆ -ն ու հավաքական արևմուտքը շատ լավ գիտակցում են, որ Արցախը ունի ինքնորոշման իրավունքի իրացման շատ ավելի կայուն պատմաիրավաքաղաքական հիմքեր, քան Կոսովոն և նաև Ռուսաստանը շատ լավ տեղյակ է մեր հակամարտության պատմությանը, ուստի գիտակցում է, որ մեր դեպքում ինքնորոշման իրավունքն ունի միանշանակ ավելի ուժեղ պատմաիրավաքաղաքական հիմքեր, քան Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները, բայց անկախ այդ գիտակցումից միջնորդ կողմերը երբեք էլ հաշվի չեն նստել պարզ իրողությունների հետ, քանի որ դա չի բխել նրանց շահերից, նրանց ոչ թե հետաքրքիր է եղել հակամարտության վերջնական լուծումը, այլ քաղաքական կառավարման ստանձնումն ու դրանով հակամարտ կողմերի վրա ազդեցություն ունենալը։
 
-Պարոն Ազիզյան, ՀՀ առաջին նախագահն ասաց Արցախի հարցի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում էր, բայց նա էլ է կորցրել։Ո՞ւմ ձեռքում է Արցախի բանալին այսօր։
 
 
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում